«Մենք պարոն Կոնջորյանի թեկնածությունն ենք քննարկում, բայց տպավորություն է՝ «Հայփոստ»-ի տնօրեն ենք ընտրում»․ Հասմիկ Հակոբյան

96
Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2026 թ., 12:42
«Մենք պարոն Կոնջորյանի թեկնածությունն ենք քննարկում՝ իբրև ԱԺ փոխնախագահ, բայց ինձ մոտ տպավորություն է, որ «Հայփոստ»-ի տնօրեն ենք ընտրում»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով Հայկ Կոնջորյանի կնոջ՝ «Հայփոստ»-ի տնօրեն Շուշան Ալեքսանյանի վերաբերյալ ընդդիմության ելույթներին։ «Ընդդիմության ելույթները, դիտարկումները դրան են վերաբերում։ Բայց ավելի ճիշտ կլիներ, օրինակ՝ հարցնեին՝ ինչպիսի քաղաքականություն եք պատկերացնում, որ կվարեք այս կամ այն խնդրի կամ հարաբերությունների հետ կապված, ինչ գործիքակազմ կօգտագործեք։ Ես այս կեղծ օրակարգի մեջ չեմ ուզում մտնել, գիտեմ, որ պարոն Կոնջորյանի կինը շատ լավ աշխատակից է, ներսից է եղել՝ վարչության պետ է եղել, և մրցույթի է մասնակցել ու հաղթել»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։

«Պուտինը երբեք չի հրաժարվել բանակցություններից և կպատասխանի, եթե Զելենսկին զանգահարի նրան». Ուշակով
16013:42
Արարատ Միրզոյանը և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատին քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
10312:00
«Արդյո՞ք Իրանի հոգևոր առաջնորդի հրամանը նշանակում է՝ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս». Վարդան Ոսկանյան
9611:54
«Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում». Թրամփ
16911:36
«Հայ ժողովուրդն այլևս 2018 թվականի ժողովուրդը չէ»․ Մանուել Մանուկյան
9509:36
«Ադրբեջանում մեծ թափով հակահայկական քարոզչություն է իրականացվում»․ Ոսկան Սարգսյան
9109:12
«Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման»․ Կարեն Հովհաննիսյան
15903:06
«Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման»․ Արթուր Խաչատրյան
15301:06