«Այսպես շարունակվելու դեպքում՝ շուտով կիմանանք՝ ով, երբ և ում հետ է քնում»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատ լավ ԱԺ ունենք: Լսելով պատգամավորներին, կարելի է լիարժեք տեղեկատվություն ունենալ վերջիններիս ազգուտակի՝ բիզնեսմեն քեռու, «10 000 դոլարանոց» կնոջ, գույքահարկ չվճարող և կեղծ սնանկություն «կազմակերպող» ամուսնու, «քաղհալածյալ» հոր և որդու, անհայտ հոր, սանիկների, քեռակնոջ, հիդրոէլեկրոցանցի, սգո սրահի և այլ «կարևորագույն» պարագաների վերաբերյալ: Այսպես շարունակվելու դեպքում, շուտով ԱԺ նիստերի ընթացքում կիմանանք, թե ով, երբ, որտեղ, ինչ պայմաններում, ինչ ձևաչաձով և, կարևորը՝ ում հետ է քնում: Այնուհետև, կարելի է հրապարակել մարդկանց վերարտադրության օրգանների ճշգրիտ չափսերը և դրանց համեմատաբար փոքր լինելու դեպքում հանրապետությունով մեկ խայտառակել դրանց կրողներին:
Հայտարարության մակարդակով կարելի է դատապարտել լիբիդոյի անկումը: Մի խոսքով, մեծ աշխատանք է սպասվում:
Հրապարակայնությունը, թափանցիկությունը վատ երևույթ չէ: Մարդկանց, առավելևս՝ պատգամավորների, մասին տեղեկություններն անհրաժեշտ են հաջորդ ընտրությունների ընթացքում: Այսպես է զտվում քաղաքական դաշտը: Ես գոհ եմ ՀՀ նորընտիր ԱԺ-ից»:

«Խաղաղություն չկա, կա որոշում՝ ընդունել Ադրբեջանի թելադրած պայմանները»․ Տաթևիկ Հայրապետյան
517:24
«Իշխանությունը շարունակում է իր ինքնահաստատումը կառուցել նախագահների հետապնդումների վրա». Մետաքսե Հակոբյան
1917:18
«Հետապնդումների պատճառը նոր Սահմանադրության և Եվրոպա գնալու համար անցկացվելիք ընտրություններն են»․ Վահե Եփրիկյան
2117:12
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը». Տարոն Չախոյան
2617:06
«Նա հեռու է եղել քաղաքականությունից, բայց այսօր նրան դարձրել են քաղաքական պատանդ»․ Արշակ Սարգսյան
2917:00
«Իրանի իշխանությունների հետ համաձայնության հասնելն անհնար է»․ Նեթանյահու (տեսանյութ)
5716:54
«Զգացողություն ա, որ պարոն Հարությունյանը քաղաքական տրավմաների իր մուռը որոշել ա ընդդիմությունից հանի»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
3416:48
«Աբսուրդ եմ համարում մեղադրանքը․ ճանաչողները գիտեն՝ որդիս ինչ որակի մարդ է»․ Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)
4516:30