Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Նախատեսո՞ւմ եք կազմակերպել «ուրախ ավտոբուսի» ուղևորների այցելությունը Գորիսից Կապան»․ Էդգար Ղազարյան

«Նախատեսո՞ւմ եք կազմակերպել «ուրախ ավտոբուսի» ուղևորների այցելությունը Գորիսից Կապան»․ Էդգար Ղազարյան
50
Այսօր, 15:30

«Բազմաթիվ առիթներ եք ունեցել գնալու մարզկենտրոն Կապան և դա արել եք միջպետական ճանապարհով, ինչպես արել ենք բոլորս»,- ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով կուսակից Իրինա Յոլյանին։ «2018թ-ին արտահերթ ընտրություններ էին, և այդ ժամանակվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հնարավորություն ուներ Գորիսից Կապան գնալու միջպետական ճանապարհով։ 2020թ․ սահմանադրական հանրաքվե էր, նա իր քարոզարշավը սկսել էր Սյունիքից և Կապանից Գորիս էր գալիս նույն այդ ճանապարհով, 2021թ․ նա նորից վարչապետ էր, բայց կարողանում էր Կապանից Գորիս գալ ռուսական զինվորների և ռուսական դրոշի ուղեկցությամբ, որպեսզի անվտանգ լինի։ Իսկ 2026-ին այդ նույն վարչապետը նույն ճանապարհով առհասարակ երթևեկելու հնարավորություն չուներ, որովհետև ոչ մի դրոշ նրա անվտանգությունը չի կարող ապահովել»,- շարունակեց Ղազարյանը՝ հարցնելով․ «Նախատեսո՞ւմ եք կազմակերպել 2026թ․ «ուրախ ավտոբուսի» ուղևորների այցելությունը Գորիսից Կապան միջպետական ճանապարհով։ Որպես գորիսեցի և որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ «ուրախ ավտոբուսի» բոլոր ուղևորներին հրավիրեք նույն կազմով Գորիսից գնան Կապան, խնդրում եմ՝ դուք իրենց չուղեկցեք»։

«Ցավով պիտի ասեմ, որ մերօրյա իրողություններում դա հնարավոր չէ, բայց մեծ հույս ունեմ, որ մի օր դա հնարավոր է լինելու»,- պատասխանեց Յոլյանը։

«Նախատեսո՞ւմ եք կազմակերպել «ուրախ ավտոբուսի» ուղևորների այցելությունը Գորիսից Կապան»․ Էդգար Ղազարյան