Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Քաղաքական շարժառիթներով ընտանիք մտնելը դարձել է այս իշխանության հիմնական գործիքը»․ Տիգրան Աբրահամյան

«Քաղաքական շարժառիթներով ընտանիք մտնելը դարձել է այս իշխանության հիմնական գործիքը»․ Տիգրան Աբրահամյան
42
Այսօր, 15:42

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գործող իշխանության համար քաղաքական գործիչների, ակտիվ դեմքերի ընտանիքներին թիրախավորելը սովորական երևույթ է:
Բարոյականության սահմանները վաղուց հատված են, և, ցավոք, քաղաքական շարժառիթներով ընտանիք մտնելը դարձել է այս իշխանության հիմնական գործիքը:
Փուլային այս գործիքը՝ որպես ճնշման միջոց, կիրառվել է նաև իմ գործընկեր Աննա Մկրտչյանի նկատմամբ, այն էլ՝ մի քանի անգամ. վերջինիս հորը՝ Արա Մկրտչյանին, արդեն երկրորդ անգամ են կալանավորում:
Պարզ է, որ սրա նպատակը Աննայի քաղաքական գործունեությունն է, կոշտ ու տեղին բառապաշարը, որի պայմաններում ռեժիմը «հակազդեցության» ճանապարհ է ընտրել կալանավորումը:
Սա է իշխանության դեմքն ու նրա ներմուծած «արժեքները»»: