Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Հավանաբար ԱՄՆ-Ռուսաստան նոր պայմանավորվածությունների կարիք կա»․ Վահան Բաբայան

«Հավանաբար ԱՄՆ-Ռուսաստան նոր պայմանավորվածությունների կարիք կա»․ Վահան Բաբայան
42
Այսօր, 15:36

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչու Ռատկլիֆը թռավ Մոսկվա.
Շատերը գուշակում են, թե ինչո՞ւ է շտապ կարգով անսպասելիորեն Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ռատկլիֆը ժամանել Մոսկվա: Շատերը հույսեր են կապում, որ դա Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու համար էր, բայց դա իրոք զավեշտալի սցենար է:
Իրականում, ամենայն հավանականությամբ, Ռատկլիֆը Մոսկվա է ժամանել ոչ թե Ուկրաինայի, այլ փակուղային իրավիճակի կապակցությամբ, որում հայտնվել Է Թրամփը Իրանի հետ պատերազմում։
Արդեն երևում է, որ Թրամփն այլևս չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ, իսկ գուցե չի էլ կարող։ Տնտեսական միջոցառումները արդյունք չեն տալիս։
Իսկ Ռուսաստանը հանդիսանում է կարևորագույն խաղացող այս ռեգիոնում ու հավանաբար ԱՄՆ-Ռուսաստան նոր պայմանավորվածությունների կարիք կա»։

Աղբյուրը`   Վահան Բաբայան