Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Որևէ տարածք պատմական Հայաստան է այն հիմքով, որ համապատասխանում է հայերի պատմական Հայրենիքի սահմաններին». Մհեր Հակոբյան

«Որևէ տարածք պատմական Հայաստան է այն հիմքով, որ համապատասխանում է հայերի պատմական Հայրենիքի սահմաններին». Մհեր Հակոբյան
44
Այսօր, 18:36

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարո′ն Եղոյան, որևէ տարածք պատմական Հայաստան է ոչ թե ՄԻԱՅՆ այն հիմքով, որ այն եղել է Հայոց որևէ պետության մաս, այլ այն հիմքով, խնդրում եմ ուշադիր, որ համապատասխանում է հայերի պատմական Հայրենիքի սահմաններին: Այսինքն, Վանը պատմական Հայաստան է ՈՉ ՄԻԱՅՆ և նույնիսկ ՈՉ ԱՅՆՔԱՆ այն հիմքով, որ եղել է, օրինակ, Արարատյան, Մեծ Հայքի կամ Անիի թագավորությունների կազմում, այլ այն հիմքով, որ, ամենից առաջ, այն պատմական Հայաստանում է:
Լոռին և հյուսիս-արևելյան Հայաստանի շատ շրջաններ, այո, զգալի ժամանակ եղել են Քարթլիի վրաց թագավորության կազմում, դա ժխտելը հակապատմական է, բայց այդ հիմքով դրանք չեն դառնում Վրաստան, դրանք շարունակում են մնալ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ մաս, ինչպես չեն դառնում նաև Ռուսաստան, որը վրաց պետությունից հետո է տիրել այդ տարածքներին: Եվ այսպես, եթե հանկարծ ու որևէ պայմանական վրացի գա և նման պահանջ ներկայացնի, կարելի է հանգիստ հիշեցնել, որ.
- վրաց առաջին պետությունը համարվող Կոլխիդայի թագավորությունը եղել է Արարատյան թագավորության ենթակայության տակ,
- ինչպես մ.թ.ա. 301 թ-ին ստեղծված Իվերիայի, այնպես էլ 980 թ-ին ստեղծված Քարթլիի թագավորությունները եղել են հենց Հայոց պետությունների՝ Մեծ Հայքի և Անիի թագավորությունների, ազդեցության, իսկ հաճախ էլ ենթակայության տակ,
- Իվերիայի թագավորությունում հիմնականում, իսկ Քարթլիի թագավորությունում էլ առանց բացառության իշխել են Հայոց պետականության ղեկին կանգնած արքայատոհմի կրտսեր ճյուղեր,
- և այլն»:

Աղբյուրը`   Մհեր Հակոբյան