Հայկ Կոնջորյյանի կինը` Շուշան Ալեքսանյանը, հայտարարություն է տարածել

Հայկ Կոնջորյանի կինը՝ «Հայփոստ»-ի տնօրեն Շուշան Ալեքսանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետևելով Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներին՝ հարկ եմ համարում ներկայացնել պարզաբանումներ «Հայփոստ» ՓԲԸ-ի գործունեության և իմ պաշտոնավարմանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Հուսով եմ՝ ներկայացված փաստերը կնպաստեն թեմայի շուրջ ձևավորված թյուրընկալումների վերացմանը։
1. Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ը պետական բյուջե է վճարել 1 միլիարդ ՀՀ դրամ դիվիդենտ (հիմք՝ ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի N 2141-Ա որոշում)։
2. 2025 թվականի արդյունքներով՝ ընկերությունը վնաս չի կրել. եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը (ընկերության EBITDA-ն) եղել է դրական։ Շուրջ 500 միլիոն դրամի բացասական ցուցանիշը պայմանավորված է ամորտիզացիոն մասհանումներով, ինչը բնականոն երևույթ է խոշոր անշարժ գույք և ավտոպարկ ունեցող կազմակերպությունների համար։ Կարևոր է ընդգծել նաև, որ ամորտիզացիան դրամական արտահոսք չէ, հետևաբար ընկերությունը, առավել ևս պետությունը փաստացի ֆինանսական կորուստներ չեն կրել (հիմք՝ արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն)։
3. Համաձայն հրապարակված ֆինանսական հաշվետվությունների՝ իմ ղեկավարության ընթացքում՝ 2025 թվականին ընկերության ֆինանսական արդյունքը 2024 թվականի համեմատ բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով (հիմք՝ արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն):
4. Ես վերջին գոնե թե 10 տարիների «Հայփոստ»-ի ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ։ Նախորդ տարիներին նույնիսկ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ ստացել են ավելի բարձր վարձատրություն, քան ես այսօր՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն, այդ թվում՝ պետական կառավարման տարիներին։ Թեև բազմիցս նշել եմ, որ որևէ մեղսավոր բան չկա բարձր աշխատավարձ ստանալու մեջ:
5. 2024 թվականին ինձ վճարված շուրջ 5 միլիոն դրամը, որն իմ հայտարարագրում ներկայացվել է՝ որպես «այլ եկամուտ», օրենքով սահմանված մայրության նպաստ է։
6. Հարկ եմ համարում հիշեցնել, որ ստանձնել եմ «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները 2024 թվականի նոյեմբերի 22-ին։ Հետևաբար, 2024 թվականի տարեկան ֆինանսական ցուցանիշների կամ նախորդող գործընթացների (սակագների վերանայում և այլն) պատասխանատվություն կրել օբյեկտիվորեն հնարավոր չէ։
Կոչ եմ անում զերծ մնալ փաստերի կամայական մեկնաբանություններից և հարցերը դիտարկել
բացառապես մասնագիտական տիրույթում»։

«Հայկական եկեղեցու ոչնչացումը ներկայացվում է որպես հպարտության և գոհունակության պատճառ»․ Հովիկ Ավանեսով
5201:06
«Արեգակի լրիվ խավարում՝ Իսլանդիայում»․ Լևոն Ազիզյան
6100:30
ԱՄՆ-ում երեխաներն այլևս չեն կարողանա փոխել իրենց սեռը կառավարության առողջապահական ծրագրերի միջոցով
13800:11
Թրամփին դատի են տվել իր գրառումների հասանելիությունը վճարովի դարձնելու համար
140Երեկ, 23:56
«Չի կարող «Թրիփ»-ը լինել ճանապարհ ու ոչ թե «Զանգեզուրի միջանցք». Հովհաննես Իշխանյան
68Երեկ, 23:36
«Հայաստանում «խաղաղ ատոմի» ոլորտում չկա հստակ ռազմավարական քաղաքականություն». Վահե Դավթյան
55Երեկ, 23:24
«Պուտինն ստիպված կլինի դադարեցնել պատերազմը. մենք ծրագիր ունենք». Զելենսկի
102Երեկ, 22:46
«Հունիսյան շոգի ալիքը հանգեցրել է ավելի քան 20 000 հավելյալ մահվան դեպքի»․ Լևոն Ազիզյան
57Երեկ, 22:36