Մարոկկոյի անվտանգության ուժերը չեն խոչընդոտել փախստականներին` հատել սահմանը

Մարոկկոյի անվտանգության ուժերը չեն խոչընդոտել փախստականների՝ սահմանը հատելուն դեպի Իսպանիայի Սեուտա քաղաք, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ինքնավար քաղաք անօրինական մուտք գործածներից մեկը։
Հուլիսի վերջին Իսպանիայի՝ Հյուսիսային Աֆրիկայում գտնվող և Մարոկկոյին սահմանակից Սեուտա ինքնավար քաղաքում միգրանտների զանգվածային հոսք է գրանցվել։ Իսպանիան լրացուցիչ ոստիկանություն, քաղաքացիական գվարդիա և զինված ուժեր է տեղակայել։ «Ոչ ոք մեզ չի ասել, որ մենք չենք կարող սահմանը հատել։ Մեր կողմից խնդիրներ չկային։ Մենք Մարոկկոյի սահմանը հատել ենք առանց որևէ խնդրի, բայց խնդիրները սկսվել են այստեղ (Իսպանիայում - խմբ.)», - գործակալությանն ասել է 17-ամյա մարոկկացի Իսմայիլը։
Նա ասել է, որ երիտասարդների մեծ խմբի հետ քայլում էր դեպի սահման։ Մարոկկոյի կողմից նրանց ոչ ոք չի կանգնեցրել, փաստաթղթեր չեն պահանջվել և սահմանը հատելու արգելքի մասին նախազգուշացումներ չեն տրվել։ Միգրանտները դժվարությունների են հանդիպել Սեուտա մտնելուց հետո, որտեղ իսպանական անվտանգության ուժերն սկսել են որոնել նրանց։
Իսմայիլն ասել է, որ Մարոկկոյում աշխատել է՝ որպես ավտոմեխանիկ, բայց այնտեղ առաջընթացի կամ կայուն ապագայի հեռանկարներ չի տեսել։ Նա Իսպանիա է եկել՝ հույս ունենալով իր ոլորտում աշխատանք գտնել և սովորել, թե ինչպես վերանորոգել ժամանակակից, նոր սերնդի մեքենաներ։
Երեքշաբթի օրն Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկան հայտնել է, որ Մարոկկոյից Իսպանիա է մտել մոտ 72,000 միգրանտ, և մոտ 70,000-ը արդեն վերադարձել են։ Սեուտան ունի մոտ 85,000 բնակչություն։

Նեթանյահուն հրամայել է քանդել ՄԱԿ-ի գործակալության ուսումնական կենտրոնը
6019:12
Թուրքիան հերքել է փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների մասին լուրերը
5318:18
«Նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնում են»․ Տիգրան Աբրահամյան
6717:42
«Ռոբերտ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային և քննիչներին»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
10316:00
«Դիմակավորված ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13508:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11907:30
«Ներկայում ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանի հետ համագործակցություն չկա». ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
27900:35
Տիգրան Ավետիսյանը դարձավ Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն
15500:12