Կամո Արեյանն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ այսօր կայացել է Երեւանի քաղաքապետի նախկին առաջին տեղակալ Կամո Արեյանի գործով առաջին նախնական դատական նիստը։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը։
«Կամո Արեյանին մեղադրանք է առաջադրվել 2005-2007 թվականներին Ազատության պողոտայի հողերի օտարման գործընթացում պաշտոնական լիազորություններն անցնելու հիմքով։ Կամո Արեյանը մեղադրանքը չի ընդունում եւ մտադիր է մեղադրանքի հետ իր անհամաձայնությունը հիմնավորել, որ ինքն Ազատության պողոտայի այդ գործարքների հետ, որպես պաշտոնատար անձ, որեւէ լիազորություն, կապ չի ունեցել։ Այսօրվա առաջին նախնական դատական նիստում պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց՝ վերացնել Կամո Արեյանի նկատմամբ կիրառված չբացակայելու խափանման միջոցը, ինչը բավարարվեց, եւ դատական նիստը հետաձգվեց։
Հաշվի առնելով, որ դատարանը գտնվելու է արձակուրդում, հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 30-ին»,- գրում է լրատվամիջոցը։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5107:12
«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
10403:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
11402:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
30500:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
196Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
89Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
92Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
95Երեկ, 21:36