«Ի՞նչ ստացավ Երևանը ավինյանական «բարեփոխումից» հետո»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մոսկովյանում անցավ երեք տարի։
Ի՞նչ ստացավ Երևանը ավինյանական այս «բարեփոխումից հետո»։
Հասուն ծառերի շարունակական սաղարթի փոխարեն՝ բարակ, թույլ զարգացած տնկիներ, որոնք այսօր չեն տալիս ո՛չ ստվեր, ո՛չ զովություն, ո՛չ էլ նախկին ծառերի էկոհամակարգային ծառայությունների չնչին մասը։ Նայում ես սպանդին նախորդող ոսկե աշնան նկարին ու զարմանում՝ ո՞նց կարող էր մարդը նման բան անել…
Մոսկովյան փողոցը կորցրեց իր կանաչ միջանցքը, իսկ բացված մայթերն ու ասֆալտը դարձան արևի տակ գերտաքացող մակերեսներ։ Փողոցը զրկվեց բնական ստվերից, խոնավության պահպանումից, փոշու ու աղմուկի մեղմացումից և մարդու համար հարմար միկրոկլիմայից։
Եվ այս ամենի համար յուրաքանչյուր տնկիի դիմաց վճարվել է ավելի քան 70 հազար դրամ։ Ո՞վ է պատասխան տալու։ Երեք տարի առաջ մեր հետ պայքարողները գո՞հ են արդյունքից, կարողանո՞ւմ են կանգնել Լամանյանի արձանի դիմաց և հիանալ Կասկադով։ Նույնիսկ բանականություն չկա ընդունել սխալը և ուղղել այն, չէ՞ որ տարիներ շարունակ բնակչությանն եք վնասում։ Կանգ առեք, փոխեք այս բույսերը և վերադարձրեք հացենիներն իրենց արժանի տեղը։ Սրանք էլ տեղափոխեք պուրակներ, որքան շուտ, այդքան լավ։
Սա բարեփոխում չէ։ Սա հասուն քաղաքային էկոհամակարգի ոչնչացում է՝ այն պատրանքով, թե թանկարժեք մի քանի տնկին կարող են փոխարինել տասնամյակներով ձևավորված սաղարթին։ Սին հույսեր են…»։

«Սպասում եմ պաշտոնական արձագանքի»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
1415:18
«Հայաստանում տիրող քրեածին իրավիճակի տխուր պատկերը»․ Հակոբ Բադալյան
4314:18
ՆԳՆ-ն կադրեր է հրապարակել՝ Դաշտավանում տեղի ունեցած ծեծկռտուքից (տեսանյութ)
7112:36
«Բանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա»․ Տիգրան Աբրահամյան
9209:48
«Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10909:12
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
12107:06
«Ռոսատոմ»-ն սկսել է ռուս մասնագետներին վերադարձնել Իրանի Բուշերի ատոմակայան
31302:16
Բարենցի ծովում 1942 թվականին խորտակված գերմանական նավ են հայտնաբերել (տեսանյութ)
49400:08