«Թոշակների ավելացման հետևանքով շատերը զրկվել են ընտանեկան նպաստից»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը ձեռքով սիրտիկներ է անում, բոլորին սեր խոստովանում, սակայն պարտքերի ու վարկերի տակ կքած Հայաստանի պետբյուջեից 5 միլիարդ դրամ է հատկացրել ոչ թե աղքատներին ու կարիքավորներին, այլ՝ ոչ արդյունավետ աշխատող պաշտոնյաներին պարգևատրելու համար։ Տավուշի մարզի սոցիալապես անապահովները լրագրողիս բողոքել են, որ թոշակների 10 հազար դրամով ավելացման հետևանքով շատերը հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո զրկվել են ընտանեկան նպաստից։ Սոցիալապես անապահովները բողոքում են, որ ընտանիքների կարիքավորությունը որոշող, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտերնետային կայքում երբ իրենց ընտանիքի ծախսած էլեկտրաէներգիայի, բնական գազի ցուցանիշների վերաբերյալ գրառումներ են անում, հաճախակի կայքից դուրս են ընկնում և հաջորդ անգամ այդ գրառումները ստիպված են անել նորից, նոր տողից։ Իսկ ինտերնետի հասանելիությունը և որակը մարզերում վատ է, քան՝ Երևանում։ Այդպես աղքատները, կարիքավորները նախարարության ինտերնետային կայքում տանջահար են լինում։ Ի դեպ, այդ մարդկանց մեծամասնությունը ԱԺ ընտրություններում քվե է տվել ՔՊ կուսակցությանը»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4607:12
«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
10003:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
11002:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
29700:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
193Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
87Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
91Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
92Երեկ, 21:36