«Այս տեսարանից ավելի դաժան իրավիճակ դժվար է պատկերացնել»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Այս տեսարանից ավելի դաժան իրավիճակ դժվար է պատկերացնել... Ու ավելի դժվար է գիտակցելը, որ այս հայ մարդիկ Արցախում կորցրին իրենց բազմահազարամյա տունն ու շենը... հանուն ոչնչի. էլի նույն թուրքն է, էլի ցեղասպանության նույն դարավոր ծրագիրը, Երևանը խժռելու նույն ու ավելի գրգռված ախորժակը...
Կարճ ասած՝ ամեն ինչ իր տեղում է, միայն այս ու հազարավոր այլ տներ չկան։
Էս տառապանքը ինձ հիշեցրեց Հայոց ցեղասպանությունից, արյունալի դեգերումներից հետո Խորհրդային Հայաստանում հաստատված մարդկանց հոգեվիճակը, այն խորը տրավման, երբ որոշներն անգամ արգելել էին տուն կառուցել, քանի որ դրանով կթաղեին իրենց պաշտելի Մուշ, Սասուն, Վան ու այլ հարազատ վայրեր վերադարձի հավատը, էն մեեեծ ՀՈՒՅՍԸ, որը իրենց ողջ կյանքում ուղեկցող եզակի լուսավոր կետերից էր...
Օրերս լեգենդար Գինոսյանի ծննդյան օրն էր։ Իմ զանգերին շատ արագ էր պատասխանում, ասում էր՝ գիտեմ, որ կամ մի լավ գիրք ես առաջարկելու, կամ ասելու ես՝ հրապարակով անցի, սուրճ, կոնյակ ու քիչմ խորաթա էնենք։
Ու էդ թանկ զրույցների ժամանակ նա սիրում էր կրկնել պապենական հայտնի խոսքերը. «Մանչս, մեր Էրգիրը սուրբ էր, ուր ամեն մի քար ու թփեն խնկի հոտ կուգար։ Ու մենք թողինք մըր խնկահոտ Էրգիր շուն թուրքին... Ու հիմա մեր Էրգրեն շան հոտ կուգա։ Թե կուզենք, որ մըր Էրգրեն նորեն խնկի հոտ գա, ամեն հայի քթի մեջեն պիտի վառոդի հոտ գա»։
Էս է աքսիոմատիկ ճշմարտությունը, խաղաղության միակ բանաձևը...»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4607:12
«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
10003:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
11002:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
29700:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
193Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
87Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
91Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
92Երեկ, 21:36