«Եկեղեցին չի կարող լռել, երբ տեսնում է պետականության ու ազգային ինքնության դեմ ուղղված վտանգ». Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը գրում է. «ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ, երբ տեսնում է անարդարություն, մեղք կամ պետականության ու ազգային ինքնության դեմ ուղղված վտանգ։
Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից:
Եկեղեցին չի կարող իրեն օտար համարել այն ժողովրդին, որի հոգևոր մայրն է։
Երբ վտանգվում են ժողովուրդը, խաղաղությունը, սրբավայրերը, եկեղեցական, մշակութային ժառանգությունն ու ազգային ինքնությունը, Եկեղեցին չի կարող հրաժարվել իր հովվական ու մարգարեական պատասխանատվությունից։
Դարեր շարունակ, երբ Հայաստանը կորցրել է պետականությունը, հենց Հայ Եկեղեցին է իր վրա վերցրել ազգային ինքնության, պետականության վերականգնման, կրթության, ազգային դիմադրողականության և պետականության վերականգնման գործում կարևոր առաքելություն։ Եկեղեցին ազգային ինքնության հիմնասյունն է, ոչ թե լոկ «մասնավոր կազմակերպություն»։
Լռությունը չարիքի կամ անարդարության առջև քրիստոնեական առաքինություն չէ, այլ մեղսակցություն։ Քրիստոսի պատվիրած «երկրի աղն» ու «աշխարհի լույսը» լինելը (Մատթ. 5:13-14) նշանակում է ազդել հասարակության բարոյական առողջացման վրա, այլ ոչ թե փակվել տաճարի պատերի ներսում»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4607:12
«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
10003:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
11002:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
29700:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
193Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
87Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
91Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
92Երեկ, 21:36