«Կաթողիկոսը և 6 եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին»․ Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և գործով անցնող եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին։ Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և գործով անցնող Հայաստանում գտնվող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստին»։
Թեմակալ առաջնորդի պաշտոնից ետ կանչելու և եպիսկոպոսի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշումներին պետության միջամտությունը Եկեղեցու ինքնավարության, պետություն–Եկեղեցի սահմանադրական հարաբերությունների և կրոնական ազատության հիմնարար սկզբունքի խախտում է և պատմական ամոթալի իրադարձություն։
Հայոց Հայրապետը ենթարկվում է քրեական հետապնդման՝ իր եկեղեցական և կանոնական պարտականությունը կատարելու համար։
Այս քրեական գործով դատարանը քննելու է ոչ միայն առանձին անձանց ներկայացված մեղադրանքները, այլ կարևոր մեկ այլ հարց՝ կարո՞ղ է արդյոք աշխարհիկ իշխանությունը ներխուժել Եկեղեցու ներքին կյանք և քրեականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իշխանության իրացումը»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4607:12
«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
10003:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
11002:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
29700:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
193Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
87Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
91Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
92Երեկ, 21:36