«Ճապոնիայի որդեգրած նոր դոկտրինը՝ «Պրոակտիվ պացիֆիզմ»». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի իշխանությունը հայտարարում է, որ իր կրեդոն խաղաղությունն է, ուստի ռազմական ուժերի արդիականացումը, կարծես թե, երկրորդ պլան է մղվել։ Բայց այստեղ հետաքրքիր է Ճապոնիայի որդեգրած նոր դոկտրինը՝ «Պրոակտիվ պացիֆիզմ» (անգլերեն՝ Proactive Pacifism կամ ճապոներեն ռազմավարական տերմինաբանությամբ՝ Proactive Contribution to Peace / 积极和平主义)։ Այս դոկտրինի շրջանակներում Ճապոնիան գտնում է, որ «պետք է էլ ավելի ակտիվ ավանդ ներդնի տարածաշրջանում և միջազգային հանրությունում խաղաղության ու կայունության ապահովման գործում՝ համակարգում իրականացնելով այլ երկրների, այդ թվում՝ իր դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ»։
Այս դոկտրինը ենթադրում է, որ խաղաղությունը պահպանելու համար պետք է ո՛չ թե պասիվ սպասել կամ միայն անվտանգային սպառնալիքներից խուսափելու բանաձև որդեգրել, այլ ակտիվ, նախաձեռնողական քայլերով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու ռազմավարություն։
Համարում են, որ որպեսզի երկիրը խաղաղասեր լինի, նա պետք է ակտիվորեն մասնակցի տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ապահովմանը:
«Պրոակտիվ պացիֆիզմը» հիմնված է ռազմական զսպման կարողությունների բարձրացման վրա, զարգացնելով իր ռազմական տեխնոլոգիաներն ու պաշտպանական կարողությունները (օրինակ՝ հակահարված հասցնելու ունակությունը), որպեսզի հնարավոր ագրեսորները չհամարձակվեն հարձակվել (կանխարգելիչ):
Միաժամանակ այն ներառում է գլոբալ դաշինքների ամրապնդման ռազմավարությունը, ինչպես օրինակ՝ ակտիվ համագործակցություն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրալիայի, Հնդկաստանի (QUAD ձևաչափ) և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ:
Միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը և միջազգային օրենքների վրա հիմնված կանխատեսելի միջազգային կարգի պահպանումը հանդիսանում են «Պրոակտիվ պացիֆիզմի» մյուս բաղադրիչները, որոնց համախումբը հանգում է ռազմա–դիվանագիտական բալանսի ձևավորմանն ու պահպանմանը, ինչը հանգում է իրական խաղաղության պահպանման երաշխիքին»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3107:12
«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
9503:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
10202:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
28000:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
186Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
84Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
87Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
89Երեկ, 21:36