Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ․ հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության շարունակականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա փուլի մի շարք հարցերի։ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ հայաստանյան ապրանքների՝ Ռուսաստանի Դաշնության շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են և կարևորել խնդրի կարգավորումը՝ երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային հիմքի և Եվրասիական տնտեսական միության կարգավորումների շրջանակներում։
Քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգը։ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ակնկալվող՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացումը կարող է գործնականում հնարավոր դառնալ միայն Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում ներկայացնելուց և գործընթացի՝ առարկայական փուլ մտնելուց հետո»,- ասված է հայտարարության մեջ։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3107:12
«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
9503:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
10202:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
28000:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
186Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
84Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
87Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
89Երեկ, 21:36