«Իշխանությունները հայ հանրության ուշադրությունը շեղում են ազգային իրական խնդիրներից». Ռումինիայի Հայոց թեմ

Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ուղերձ է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Դու ո՞վ ես, որ դատում ես Իմ ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր Տիրոջ համար է. բայց նա կը կանգնի, որովհետեւ կարո՛ղ է Տէրը նրան կանգուն պահել»։ (Հռոմեացիներին 14:4)
Խոր մտահոգությամբ և ամոթի զգացումով ենք հետևում ՀՀ-ում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մեր 6 Սրբազան եղբայրների դեմ նախաձեռնված դատական գործընթացին:
ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը. այս հիմնարար սկզբունքը գործում է աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում, ուստի պետության ցանկացած միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին հակասում է իրավական պետության սկզբունքներին և որդեգրած ժողովրդավարական ուղեգծին:
Ցավալի է, որ Արցախի ողբերգական կորստից հետո՝ սեփական սխալներն ընդունելու և ազգային համախմբում ձևավորելու փոխարեն, իշխանությունները հայ հանրության ուշադրությունը շեղում են ազգային իրական խնդիրներից, և դրա փոխարեն թիրախավորում են այն հաստատությունը, որը դարեր շարունակ եղել է հայության վերջին և ամենահուսալի ապավենը։ Պատմությունը, այդ թվում՝ 20-րդ դարի տոտալիտար վարչակարգերի փորձը, վկայում են, որ Եկեղեցու ձայնը լռեցնելու փորձերը խորացնում են բարոյական ճգնաժամն ու ծանր հետևանքներ թողնում ժողովրդի վրա, որը, ցավոք սրտի, միշտ ստիպված է լինում վճարելու իշխանությունների վարչական և բարոյական սխալների համար:
Որպես երկար տարիներ Եվրոպայում ծառայած հոգևորական՝ պետք է արձանագրենք, որ ժամանակակից ժողովրդավարական աշխարհում պետական իշխանության նման կոշտ միջամտությունը եկեղեցու առաջնորդի գործունեությանն իսկապես աննախադեպ է։ Այսօր սփյուռքի հայ հոգևորականները, հաճախ ամոթով, ստիպված են լինում պատասխանել իրենց ապրած երկրների պետական, եկեղեցական և հասարակական շրջանակներում տրվող այն հարցերին, որոնք զարմանքով և անհանգստությամբ հնչում են ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս ամենը իրականության մեջ շատ մեծ վնաս է հասցնում նաև մեր Հայրենիքի միջազգային հեղինակությանը՝ հատկապես քրիստոնեական աշխարհի աչքում։
Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ առաջնորդվել իմաստությամբ ու իրավական պետության հիմնարար սկզբունքներով՝ բացառելով հասարակական պառակտումն ու Եկեղեցու ինքնավարության ոտնահարումը: Աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին խնդրում ենք չտրվել ատելությանն ու պառակտմանը, այլ ամրապնդել աղոթքը, համերաշխությունն ու հավատարմությունը Սուրբ Եկեղեցուն. «Ջանացե՛ք պահել Հոգու միությունը խաղաղության կապով» (Եփես. 4:3):
Աղոթում ենք, որ Տերը զորացնի Հայոց Հայրապետին և մեր եպիսկոպոս եղբայրներին, իսկ մեր ժողովրդին ու ՀՀ իշխանություններին պարգևի իմաստություն և ողջախոհություն՝ ի բարօրություն մեր ազգի և պետականության:
«Թող Տերը օրհնի Իր ժողովրդին խաղաղությամբ» (Սաղմ. 28:11)
Տաթև եպիսկոպոս Հակոբյան
Ռումինահայոց թեմ»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3107:12
«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
9503:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
10202:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
28000:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
186Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
84Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
87Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
89Երեկ, 21:36