«Ավելի ամոթալի և ողբերգական իրավիճակ դժվար է պատկերացնել»․ Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արտաքին քաղաքականության մեջ ստեղծած անորոշության ու խառնաշփոթին զուգահեռ, այս իշխանությունները չեն դադարում նաև երկրի ներսում կառավարելի քաոսի մթնոլորտը պահպանելուց։
Այսօր մեր երկիրը մի կողմից կանգնած է արտաքին քաղաքական լրջագույն մարտահրավերների առաջ, իսկ մյուս կողմից՝ իշխանությունների վարած ներքին քաղաքականության հետևանքով մարդկանց գլխին կուտակվել են սոցիալ-տնտեսական խնդիրները, խորացվում է հասարակության բևեռացումը, շարունակվում են քաղաքական հետապնդումները, լայն տարածում գտնում անհանդուրժողականությունը, բռնության մթնոլորտը և այլն...
Ու սրանք պատահական երևույթներ չեն, այլ տարիներով ցանված այն սերմերն են, որոնց հետևանքները դեռ երկար կարող են ծանրանալ մեր պետության ուսերին։
Ու այսքանից հետո սրանք դեռ կանգ չեն առնում։ Ընդհանուր առմամբ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող պայքարին զուգահեռ, այժմ արդեն քրեական հետապնդման թիրախում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նույն գործով անցնող Հայաստանում գտնվող Սրբազան Հայրերը մասնակցելու են առաջին դատական նիստին։ Ավելի ամոթալի և ողբերգական իրավիճակ դժվար է պատկերացնել:
Պետության առջև ծառացած առաջնահերթ խնդիրների փոխարեն հասարակությունը մշտապես ներքաշվում է նոր հակամարտությունների, նոր բաժանարար գծերի և նոր ճգնաժամերի մեջ։
Քաոս, քաոս, նորից քաոս… սա է դարձել իշխանության կառավարման բանաձևը՝ հասարակությունը մշտապես պահելով ներքին հակադրությունների մեջ և հերթով հարվածելով պետության առանցքային հենասյուներին...»։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
4108:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
10601:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
11300:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
12200:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
113Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
92Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
189Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
98Երեկ, 22:18