«Համազգային ամոթի օր․ հանրությունը թույլ տվեց, որ դատեն կաթողիկոսին»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ն կաթողիոսական գանձարանը ծառայեցրել եկեղեցիաշինությանը և բարեգործական ծրագրերին։ Մի անգամ առիթ ընձեռվեց սրբազաններից մեկի հետ (2018 թ.) սեղանի շուրջ զրուցելու Եկեղեցու հեղինակության, իրականացված աշխատանքի մասին։ Եվ նա 15 րոպե խոսում էր եկեղեցու միայն բարեգործական ծրագրերի մասին։ Երբ նա ավարտեց ես իրեն ասացի, որ այդ ամենի մասին հանրությունը տեղյակ չէ և դրա մասին միայն գիտի եկեղեցին և այն շահառուները, որոնց ուղղությամբ կատարվում են այդ աշխատանքները։ Եվ խորհուրդ տվեցի, ՀԱԵ-ն մարքեթինգային թիմ ձևավորի և միջոց հատկացնի նաև այդ ծրագրերը լուսաբանելու և կաթողկոսի կերպարն արժանավույնս ներկայացնելու։ Սրբազանը լսեց, լսեց և խորիմաստ ժպտաց։
Իշխանությունները ճշմարիտ են, կաթողիկոսի անձի մեջ է խնդիրը, Գարեգին Բ-ի, որովհետև նա կաթողիկոսական գանձարանը չի՛ ծառայեցրել իր անձնապաշտությանը, ֆեյքերի ֆաբրիկաներ ստեղծելուն և հանրային կեղծ արմավներ կազմակերպելուն, հանրության աչքերին կրոնական-առասպելական թոզ փչելուն, Եկեղեցին իր մշակութային-ավանդական կարծրատիպերից դուրս բերելուն և հավատացյալների գլխին լոլոներ կարդալուն։ Նա խնդիր չի դրել ինքն իրեն կյանքի օրոք սրբադասելու և երբեք իր համար ոչինչ չի արել, փոխարենը Եկեղեցու թե՛ արտաքին, և թե՛ ներքին թշնամիներն ատելության և ցեխի տիտանական պաշարներ են շպրտել և փորձել ամեն կերպ հարվածել Հայ Առաքելական Եկեղեցուն թե՛ դրսում և թե՛ ներսում՝ սրբապղծելով վերջինիս անունը։ Եվ թող դրանք կորչեն և անիծյալ լինեն հավիտյան։
Կաթողիկոսը մեր եկեղեցու գլուխն է, հարվածում ես նրան, նշանակում է ուզում ես քանդել Եկեղեցին, փշրել հայ ազգի կրոնական-քրիստոնեական գաղափարները, որոնք անձեռնմխելի են և մեր պատմամշակութային ինքնության և գիտակցության առանցքում հավերժական բնույթ են կրում։
Հ.Գ. Մեր եկեղեցին բարեգթություն և սեր է ուսուցանում անգամ մեր ոխերիմ թշնամիներկ նկատմամբ, մենք կարող են շատերին ներել, բայց չենք կարող Եկեղեցու նկատմամբ ոտձգությունը մոռացության տալ և պատմական տարեգրության մեջ այսօրը կմտնի համազգային ամոթի օր, որովհետև հանրությունը, տրվելով օտարածին քարոզչությանը, թույլ տվեց, որ դատեն կաթողիկոսին»։

«Համազգային ամոթի օր․ հանրությունը թույլ տվեց, որ դատեն կաթողիկոսին»․ Արեգ Սավգուլյան
2311:48
«Իշխանությունը բարեկրթության ակնկալիքից է խոսում, իսկ ինքը շարժվում հաշվեհարդարի գործիքակազմով»․ Տիգրան Աբրահամյան
6310:12
Ո՞ւմ շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ»
9709:06
«Ժամը 15:00-ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին»․ Նարեկ Կարապետյան
9909:00
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ (լուսանկար)
10807:24
«Երբեք մի բացառեք, որ Հայաստանի բնակչությունը կարող է հրաժարվել նաև այս հողից». Նաիրի Հոխիկյան
19202:42
«Ճապոնիայի որդեգրած նոր դոկտրինը՝ «Պրոակտիվ պացիֆիզմ»». Արա Պողոսյան
17301:06
«Զվարթնոց»-ի հին մասնաշենքը հայկական մոդեռնիզմի կարևորագույն և աշխարհահռչակ կառույցներից է. «Դոկոմոմո Հայաստան»
17200:24