«Գոյություն չունեցող հարցերի շուրջ հանրաքվե անցկացնելու ցանկացած արտաքին պարտադրանք պետք է մերժվի»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադառնալով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկին, հայտարարել է, որ Հայաստանը չի կարող հանրաքվե անցկացնել մի հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի։
Բնականաբար, նա իրավացի է․ գոյություն չունեցող հարցի շուրջ հանրաքվե չեն անցկացնում։
Շուրջ երեք տարի է՝ նույնն եմ ասում Ալիևի պահանջած հանրաքվեի վերաբերյալ, քանի որ այս փաստարկը կիրառելի է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող սահմանադրական հանրաքվեից հրաժարվելու դեպքում։
Եթե Ալիևը պնդում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, ապա Սահմանադրական դատարանը՝ միակ մարմինը, որն իրավասու է նման հարցերի վերաբերյալ որոշում կայացնելու, դեռևս 2024 թվականին արձանագրել է, որ մեր Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած՝ նման հարց գոյություն չունի։
Ուրեմն ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները մի դեպքում պնդում, որ պարտադրվող հանրաքվեի առարկա գոյություն չունի, և հրաժարվում են այն անցկացնելուց, իսկ մյուս դեպքում հեշտությամբ համաձայնում են նման պարտադրանքին։ Ավելին՝ Հիքմեթ Հաջիևը հայտարարում է, որ Ադրբեջանում ազդակներ են ստացել, թե Հայաստանում սկսվում է սահմանադրական հանրաքվեի անցկացման գործընթացը։
Իմ մոտեցումը հետևյալն է․ գոյություն չունեցող հարցերի շուրջ հանրաքվե անցկացնելու ցանկացած արտաքին պարտադրանք՝ անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս, պետք է հավասարապես մերժվի»։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
4108:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
10601:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
11300:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
12200:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
113Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
92Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
189Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
98Երեկ, 22:18