«Հորս հետ 10 օր շարունակ կապ չեմ ունեցել, դիահերձարաններում եմ փնտրել»․ Թագուհի Ղազարյան

«Ասացիք՝ ո՞վ ա ավելի շատ տվել Ղարաբաղին, քան Սամվել Կարապետյանը․ ցնցվել եմ այդ նախադասությունից»,- ԱԺ ամբիոնից դիմելով «Ուժեղ Հայաստան»-ից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանին՝ ասաց ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը։ Դահլիճից հնչեց Վարդևանյանի՝ «նկատի ունեի բարեգործությունը» արտահայտությունը։ Ղազարյանը շարունակեց․ «Ելույթով կպատասխանեք, ձեր ասածը չի լսվում էդտեղից, իմ ասածն է էստեղից լսվում եթերում։ Էդ զգայունությունը չունենալը, տենց արտաբերելը․․․մարդիկ իրենց կյանքն են տվել էդ խնդրի կարգավորման համար։ Զգում եմ, որ մենք լրիվ տարբեր սոցիալական խմբերից ենք։ Իմ ընտանիքը փող չուներ, որ տար Ղարաբաղին, բայց իմ հայրը կամավորագրվել, գնացել ու մինչև վերջին րոպեն եղել է պատերազմի դաշտում, եղբայրս 44 օր կռվել է պատերազմի դաշտում։ Չեմ ուզում պատկերացնել էն մարդկանց վիրավորանքը, որոնք ընտանիքի անդամները չեն վերադարձել։ Ճիշտ է՝ ծանր ապրումներով, բայց իմը վերադարձել են։ Հորս հետ 10 օր շարունակ կապ չեմ ունեցել, ոչ թե հիվանդանոցներում, այլ դիահերձարաններում եմ փնտրել։ Համաձայն չեմ, որ փողով պետք է չափել՝ ով ինչ է տվել Ղարաբաղին։ Հույս ունեմ՝ դա նկատի չեք ունեցել, որովհետև մարդիկ ձեզ լսում են»։

Թրամփի վարչակազմը չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի յոթ թեկնածուներից և ոչ մեկին
274Երեկ, 21:12
«Թրամփի և Զելենսկու հարաբերությունները հասել են իրենց ամենացածր կետին 2025թ-ին Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից ի վեր». #WSJ
223Երեկ, 16:04
«ՀՀ-ից ՌԴ գյուղմթերքի մատակարարման սահմանափակումները նկատելի ազդեցություն չեն ունեցել ռուսական շուկայի վրա». Руспродсоюз
240Երեկ, 14:47
«ԱՄՆ-ին անհրաժեշտ է այնպիսի Ռուսաստան, ինչպիսին այն կա՝ ո'չ ավել ու ո'չ էլ պակաս». Արա Պողոսյան
147Երեկ, 14:18
Զելենսկին հրաժարվել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները՝ չնայած Թրամփի պահանջներին
211Երեկ, 14:06
Թրամփն առաջարկել է Խաղաղ օվկիանոսը վերանվանել իր անունով
192Երեկ, 12:30
«Համաձայն եմ, ժամանակն է, որ Ուկրաինան նոր առաջնորդ ունենա». Մասկ
208Երեկ, 10:07
«Երբևէ ԱՄՆ-ն չի ունեցել Թրամփի նման խայտառակ նախագահ»․ Արթուր Սաքունց
128Երեկ, 09:12