Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հայտարարությունը․ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ հանդիսացել է հայ ժողովրդի հոգևոր, ազգային և մշակութային ինքնության հիմնասյուներից մեկը՝ վճռորոշ դերակատարություն ունենալով պետական մտածողության ձևավորման, ազգային արժեքների պահպանման և պատմական հիշողության շարունակականության ապահովման գործում։ Հայ ժողովրդի պատմության ամենածանր ժամանակաշրջաններում, երբ վտանգված են եղել պետականությունն ու ազգային գոյությունը, Եկեղեցին ստանձնել է հասարակության համախմբման, ազգային դիմադրողականության ամրապնդման և մշակութային ժառանգության պահպանման առաքելությունը։
Ներկայումս ևս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն շարունակում են առանցքային դեր կատարել Արցախի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության, դրա նկատմամբ իրականացվող ոտնձգությունների միջազգային ատյաններում բարձրաձայնման, ինչպես նաև հայկական պատմամշակութային արժեքների պահպանությանն ուղղված միջազգային ջանքերի համախմբման գործում։ Այս գործունեությունն ունի ոչ միայն ազգային, այլև միջազգային իրավունքի և համամարդկային մշակութային ժառանգության պաշտպանության տեսանկյունից կարևոր նշանակություն։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը խստորեն դատապարտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող քաղաքական և վարչական բնույթի ցանկացած գործողություն, որը կարող է դիտարկվել որպես կրոնական կազմակերպության ինքնավարության սահմանափակման, նրա հանրային հեղինակության արժեզրկման կամ սահմանադրորեն երաշխավորված գործունեությանը միջամտելու փորձ։
Նման գործելակերպը հակասում է իրավական պետության, ժողովրդավարության, իշխանությունների տարանջատման, խղճի և կրոնի ազատության, ինչպես նաև հասարակական համերաշխության հիմնարար սկզբունքներին։ Այն պարունակում է ազգային միասնականության թուլացման, հանրային բևեռացման խորացման և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության նվազեցման լուրջ ռիսկեր, ինչը չի կարող չանդրադառնալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պետական կայունության վրա։
Հատկանշական է, որ այն ժամանակաշրջանում, երբ Արցախի հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը շարունակում է ենթարկվել համակարգային ոչնչացման, յուրացման և պատմական խեղաթյուրման վտանգներին, ներհասարակական պառակտումն ու ազգային ինստիտուտների հեղինակազրկմանն ուղղված ցանկացած քայլ հակասում են համազգային շահերին և թուլացնում են հայկական կողմի դիրքերը միջազգային իրավապաշտպան և մշակութային հարթակներում։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին՝ բարձր գնահատելով նրանց շարունակական գործունեությունը հայկական հոգևոր, պատմամշակութային և քաղաքակրթական ժառանգության պահպանության, միջազգային պաշտպանության և ազգային ինքնության ամրապնդման ուղղությամբ։
Միաժամանակ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և հանրային կարծիք ձևավորող բոլոր դերակատարներին առաջնորդվել Սահմանադրության, միջազգային իրավունքի և ազգային համերաշխության սկզբունքներով՝ ձեռնպահ մնալով այնպիսի գործողություններից, հայտարարություններից կամ նախաձեռնություններից, որոնք կարող են խորացնել հասարակական բևեռացումը, թուլացնել ազգային համախմբվածությունը կամ վնասել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի երկարաժամկետ պետական ու ազգային շահերին։
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը համազգային պատասխանատվություն է, որի արդյունավետ իրականացումը պահանջում է ազգային համախմբում, պետական մտածողություն և բոլոր ազգային ինստիտուտների նկատմամբ փոխադարձ հարգանք»։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
4108:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
10601:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
11300:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
12200:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
113Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
92Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
189Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
98Երեկ, 22:18