«Ընդդիմության հիմնական անելիքն իշխանությանն ընդդիմանալը չէ»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը կամ նրա որևէ ուսապարկ մի հիմար բան է հայտարարում, ու ամբողջ ընդդիմությունը օրեր, շաբաթներ շարունակ արձագանքում է այդ հիմարությանը, մեկնաբանում, հակադարձում, հերքում։
Իսկ չե՞ք կարծում, որ այդ հիմարության նպատակը հենց այն է, որ ընդդիմությունը մոռանա իր հիմնական անելիքի մասին ու զբաղվի հիմարություններին արձագանքելով։
Ասենք իմաստը ո՞րն է, որ արդեն ինչքան ժամանակ է, գրեթե ամբողջ ընդդիմադիր դաշտը, գիտնականները, հանրային գործիչների մեծ մասը հերքում են ՔՊ-ի մի ուսապարկի ասած հիմարությունը, թե Լոռին եղել է Վրաստանի մաս։
Դրան պետք էր ոչ թե հերքել, այլ ծաղրել ու վերջ։
Հիմա, որ մեկ ուրիշ հիմարություն ասեն, օրինակ՝ Շիրակը եղել է Թուրքիայի մաս, էլի պիտի՞ բան ու գործը թողած՝ հերքե՞ն այդ հիմարությունը։
Ընդդիմության հիմնական անելիքն իշխանությանն ընդդիմանալը չէ, այլ սեփական օրակարգով այլընտրանքային իշխանության կերպարի ձևավորումը, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ինչ կարող է անել ընդդիմությունը, եթե լինի իշխանություն»։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
4108:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
10601:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
11300:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
12200:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
113Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
92Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
189Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
98Երեկ, 22:18