«Կանխվել է 16 մլն ռուբլու ապօրինի արտահանումը Հայաստան»․ ՌԴ մաքսային ծառայություն

Միներալնիե Վոդիի օդանավակայանի մաքսային աշխատակիցները կանխել են 16 միլիոն ռուբլու անօրինական արտահանումը Հայաստան։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) մամուլի ծառայությունը։ Դրամական միջոցները փորձել է տեղափոխել Ռուսաստանի 29-ամյա քաղաքացի։
Նրա ձեռքի ուղեբեռում հայտնաբերել են պոլիէթիլենային 5 տոպրակ՝ մոտ 16 մլն ռուբլի (220 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ թղթադրամներով։ Ընդ որում, քաղաքացին պարզաբանել է, որ այդ գումարը նախատեսված էր Հայաստանում մեքենաներ գնելու համար։ «Հետագա վաճառքի համար մեքենաները նա ընտրել է առցանց ծառայության միջոցով, իսկ հետագա առաքումը Ռուսաստան ծրագրել է կազմակերպել եղբոր հետ համատեղ։ Քաղաքացին նաև հայտարարել է, որ տեղյակ չի եղել Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ կանխիկ դրամի արտահանման սահմանափակումների մասին»,- հայտնել են գերատեսչությունից։

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց
5015:42
Դատարանը վերացրեց Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառված ժամային սահմանափակումները
6215:36
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4815:24
«Բեռնատարը ՀՀ հաշվառում չունի»․ Դավիթ Խուդաթյան
7315:06
ԱԺ-ում Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում
6014:54
«Պետք չի լինել մի տեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես, ո՛չ էլ մյուսները». Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին (տեսանյութ)
8013:48
«Պրոցեսը տանում է դեպի դա, որ պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու հարցով»․ Նիկոլ Փաշինյան
8613:30
Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը հանրապետության մեծ մասում՝ նաև Երևանում, սպասվում է ձյուն
7213:24