«Այս դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է գիտակցի իր պատմական պատասխանատվությունը». Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գրեթե երկու տարի մեր երկրում հոգևորականներ են դատվում, իսկ այսօր այդ գործընթացը հասել է իր ամենացավալի հանգրվանին․ իշխանությունը դատական դահլիճ է հասցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Րոպեներ անց մենք դժբախտություն ենք ունենալու ականատեսը դառնալու Հայաստանում տեղի ունեցած ամենախայտառակ դատավարություններից մեկին։ Դատվում է Հայ Առաքելական Եկեղեցու 132-րդ Կաթողիկոսը։ Այս թիվը պարզապես համարակալում չէ․ այն շուրջ 1700 տարվա հավատքի, պատմության և ազգային ինքնության խորհրդանիշն է, որի նկատմամբ ոտնձգություն է կատարվում հենց մեր պետության ներսում։
Այս դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է գիտակցի իր պատմական պատասխանատվությունը։ Ոչ մի պաշտոն, ոչ մի հրահանգ և ոչ մի քաղաքական իշխանություն չի կարող արդարացնել այնպիսի որոշումներ, որոնք խորացնում են հասարակական պառակտումը և հարվածում ազգային հիմնարար ինստիտուտների հեղինակությանը։
Վստահ եմ՝ գալու է օրը, երբ Հայաստանում հաստատվելու է անկախ արդարադատություն, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն։ Իսկ այս ամոթալի օրերի բոլոր քաղաքական և իրավական գնահատականները տրվելու են ոչ թե իշխանության կամքով, այլ օրենքով, արդարությամբ և պատմության դատով»։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
4108:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
10601:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
11300:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
12200:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
113Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
92Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
189Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
98Երեկ, 22:18