Կիրակի, 30 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ

Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ
180
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2026 թ., 16:36

Կաթողիկոս Գարեգին երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամների վերաբերյալ քրեական գործի վերաբերյալ դատական առաջին նիստը կանցկացվի դռնփակ, այս մասին հայտարարեց դատավոր Հակոբ Մանուկյանը։
«267 հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հիմքով՝ դատարանը իր նախաձեռնությամբ իրավասու է մասնավոր կանքի գաղտնիության հետ կապված սահմանափակել վարույթի հրապարակային լինելը, այս պարագայում հանգամանքները վերաբերում են ինձ, ինչպես նաև ձեզ են վերաբերում»,- պարզաբանեց դատավորը։