Դատախազությունն «Արարատցեմենտ»-ին սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է խախտումներ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է. «Արարատի մարզի դատախազությունն «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ:
Մասնավորապես՝ Արարատի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, խախտելով օրենսդրությունը՝ առանց որևէ հիմքի, 2008 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ, «վերականգնել» է Արարատ քաղաքի Կոլխոզնիկների 32 հասցեում գտնվող մարզադպրոցի զբաղեցրած՝ 473 քմ մակերեսով հողամասի հողահատկացման հիմքերն այն դեպքում, երբ վերոնշյալ գույքը երբևէ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության հաշվեկշռում հաշվառված չի եղել և հողամասի նկատմամբ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունն օգտագործման իրավունք չի ունեցել:
Այնուհետև «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Լ.Հ.-ն Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու տարածքային ստորաբաժանում է ներկայացրել կեղծ տեղեկանք այն մասին, թե Արարատ քաղաքի վերոնշյալ մարզադպրոցը հանդիսանում է «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության սեփականությունը և հաշվառված է ընկերության հաշվեկշռում:
Նշված կեղծ տեղեկանքի և համայնքի ղեկավարի՝ 2008 թվականի դեկտեմբերի 12-ի ապօրինի որոշման հիման վրա՝ 2008 թվականի դեկտեմբերի 22-ին Կադաստրի կոմիտեում «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության սեփականության իրավունքն է գրանցվել Արարատ քաղաքի Կոլխոզնիկների 32 հասցեում գտնվող 301,20 քմ մակերեսով մարզադպրոցի և դրանով զբաղեցված 473 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Դատախազը, պետական շահերի պաշտպանության լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի օգոստոսի 6-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման, «Արարատցեմենտ» ընկերությանն օտարված 74,1 հա մակերեսով հողամասերի և վարձակալության տրված 457,79 հա մակերեսով հողամասերի, «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման, ինչպես նաև «Արարատցեմենտ» ընկերության կողմից իրականացվող հանքարդյունաբերության գործընթացներում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ:
Հայտնաբերված խախտումների հիմքով Դատախազությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե և հայցադիմումներ՝ իրավասու դատարան:
Բացի այդ, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը»:

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
907:12
«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
8903:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
9802:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
27000:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
178Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
83Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
86Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
88Երեկ, 21:36