«Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը». Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստն ավարտվեց մեկնարկից ընդամենը 20 րոպե անց՝ դատավոր Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկով։
Նիկոլը փորձում է քրեականացնել այն հաստատությունը, որը դարեր շարունակ պահել է հայ ժողովրդի հավատը, ինքնությունը և պետականության գաղափարը։
Սակայն այսօրվա նիստը մեկ կարևոր փաստ արձանագրեց։
Բարոյականությունը իմ հայրենիքում չի մեռել։
Դատավորի ինքնաբացարկը, անկախ դրա իրավական հիմքերից, մեկ անգամ ևս ցույց տվեց, որ դեռ կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում իրենց անունը կապել պատմության այն էջերին, որտեղ արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին։
Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, սահմանափակումներ կիրառել, փորձել լռեցնել Եկեղեցին, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաղթահարել է կայսրությունների հալածանքները, ցեղասպանությունը, խորհրդային բռնաճնշումները։ Կհաղթահարի նաև այս փորձությունը։
Իսկ նրանք, ովքեր այսօր իրենց քաղաքական օրակարգը կառուցում են Եկեղեցու դեմ պայքարի վրա, վաղը կանգնելու են պատմության դատաստանի առաջ։
Որովհետև պետությունը կարող է գոյատևել առանց բազմաթիվ իշխանությունների, բայց չի կարող գոյատևել առանց բարոյականության։
Իսկ բարոյականությունը իմ հայրենիքում դեռ չի մեռել»:

«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
9203:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
24100:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
186Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
122Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
121Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
304Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
116Երեկ, 19:18
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան
124Երեկ, 17:48