Էդգար Ղազարյանի և «Ուժեղ Հայաստան»-ի հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում։
Նորընտիր պատգամավոր Էդգար Ղազարյանի՝ 2024 թվականին հնչեցրած հայտարարությունը, թե Կիրանցում ական հանող սակրավորները կամ պետք է վիրավորվեն, կամ մահանան, շարունակում է թեժ քննարկումների առարկա լինել թե՛ խմբակցության ներսում, թե՛ դրսում՝ իշխանական շրջանակներում։
Իշխանությունները տարբեր խողովակներով փորձում են հասնել այն բանին, որ Ղազարյանը հրապարակային ներողություն խնդրի այդ հայտարարության համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ևս այն կարծիքին է, որ Էդգար Ղազարյանը պետք է ներողություն հայտնի, և այդ մոտեցումը կիսում է նաև խմբակցության մեծ մասը։
Ըստ տեղեկությունների՝ Նարեկ Կարապետյանը Էդգար Ղազարյանին զգուշացրել է այդ մասին՝ ակնարկելով, որ ներողությունը պետք է հնչի ԱԺ ամբիոնից, և թեման պետք է այդպիսով փակվի, սակայն վերջինս համառորեն հրաժարվում է այդ քայլից։ Այդ պատճառով էլ, ըստ նույն աղբյուրների, լարվածություն է առաջացել խմբակցության ղեկավարության և Ղազարյանի միջև։
Մանրամասները՝ թերթի համարում։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
2408:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
10101:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
10900:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
11700:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
111Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
90Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
182Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
96Երեկ, 22:18