«Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի խորացումը դեռ առջևում է»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստան-Ռուսաստան ճգնաժամի հիմնական ու գլխավոր պատճառը, անկասկած, Արցախում կրած մեր պարտության և Հայաստանի տարածքների զավթման մեջ Մոսկվայի ունեցած կրավորական դերն է:
Ռուս-թուրք-ադրբեջանական գործակցությունը, ՀԱՊԿ-ի լռությունն ու անտարբերությունը խորքային կերպով փոխեցին նաև հայ հանրության մի մեծ հատվածի կեցվածքը Մոսկվայի հանդեպ: Այն հիասթափությունն ու զայրույթը, որ տեսել, զգացել եմ 2022 թվականի աշնանը, կարելի է համեմատել հավանաբար 1920 թվականի հետ, երբ թուրք-բոլշևիկյան հարվածների տակ ընկնում էր Հայաստանի Հանրապետությունը:
Հիշեցնենք, որ 2019-ին Հայաստանը ռուսների խաթեր ռազմական կոնտինգենտ է ուղարկել Սիրիա՝ արժանանալով արևմտյան մեր դաշնակիցների լռելյայն թուքումրին:
Բայց այսօրվա խնդիրներն այլ են:
Չեմ բացառում, որ առաջիկայում ՀՀ իշխանությունները բանտերից ու քաղաքական հետապնդումներից ազատեն Հայաստանի ընդդիմադիր դեմքերին և դա «վաճառեն» Ռուսաստանին:
Անկասկած, նման քայլը դրական կգնահատվի Մոսկվայում, սակայն այսօր հայ-ռուսական հարաբերություններում հիմնական ականը երկաթուղին է:
Հայաստանը ձգտում է Ռուսաստանին զրկել հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումից և այդ կոնցեսիան հանձնել երրորդ երկրի:
Չեմ կարծում, թե Ռուսաստանը հեշտությամբ համաձայնվելու է դրա հետ:
Եթե նայում ենք Կրեմլի աչքերով, ապա ինչու իրենք պետք է հրաժարվեն մի պատառից, որը ոչ թե վերադարձվում է տիրոջը, այլ ինչ-որ երրորդ երկրի: Այսինքն՝ Հայաստանը ոչ թե ասում է՝ տո՛ւր իմ երկաթուղին, այլ՝ տո՛ւր մի այլ երկրի, դու լավ կառավարիչ չես:
Սա Արարատի ցեմենտի գործարանը չէ, Մուլտի Վելնեսը չէ և ոչ էլ Էլցանցն է:
Այնպես որ, հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի խորացումը դեռ առջևում է:
Այդուհանդերձ, դիվանագիտական աշխատանքի դաշտ կա:
Ողջունելի, որ ՀՀ իշխանական շրջանակներն ու նրանց պրոպագանդիստները ավելի զուսպ բառապաշար են օգտագործում Ռուսաստանի հասցեին»։

«Անչափ կարևոր իրադարձություն էր ԱՄՆ ԿՀՎ տնօրենի այցը Մոսկվա»․ Գարիկ Քեռյան
3616:00
«Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի խորացումը դեռ առջևում է»․ Թաթուլ Հակոբյան
4215:42
«Ուզում եմ՝ մեր հայրենակիցները պատկերացնեն սպասվող աղետների մասշտաբները»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
8713:24
«Հավատում են, որ Նիկոլ Փաշինյանը մերօրյա Ռոբին Հուդն է»․ Ոսկան Սարգսյան
8213:00
«Էս ա սրա մտավոր բագաժը»․ Արմեն Հովասափյան
8112:42
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
7512:30
«Պահանջում եմ դատական համակարգից քննել ու լուծել Վեհափառի և մյուսների գործով՝ զզվանք առաջացնող մեղադրանքը»․ Արթուր Ղամբարյան
6712:18
«Խորը վերլուծություն է լինելու այս ընտրությունների արդյունքների վերաբերյալ»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
6712:00