Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսինները․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արդեն ներկայացրել ենք, թե որտեղ են աշխատում և որքան գումար են վաստակում նախարարների կանայք։ Այս անգամ ներկայացնում ենք կին նախարարների ամուսիններին, նրանց եկամտի աղբյուրները և եկամտի չափը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ամուսինը՝ Պետրոս Ղազարյանը, աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես քաղաքական մեկնաբան։ Ղազարյանը Հանրային հեռուստաընկերությունից 2025 թվականին ստացել է 40 մլն 128 հազար 637 դրամ կամ ամսական ավելի քան 3.3 մլն դրամ։ Ի դեպ, Ղազարյանի նախարար կինն ավելի քիչ է վաստակում, նրա տարեկան եկամուտը կազմել է 25 մլն 598 հազար 679 դրամ կամ ամսական 2.1 մլն դրամ։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ամուսինը՝ Արշակ Վարդապետյանը, աշխատում է Դատական դեպարտամենտում՝ որպես Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 7 մլն 172 հազար 801 դրամ, որը ստացել է որպես աշխատավարձ։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ախատում է «ՀԱՐԹՏԵՔ» ընկերությունում։ Այստեղից նա նախորդ տարվա ընթացքում ստացել է 2 մլն 46 հազար 800 դրամ կամ ամսական 170 հազար դրամ աշխատավարձ։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ամուսնալուծված է, նա պաշտոնապես գրանցված ամուսնական հարաբերությունների մեջ չէ, բնակվում է անչափահաս զավակի՝ Սիմոնա Պետրոսի Մկրյանի հետ։ Նախարարի տարեկան եկամուտը կազմել է 45 մլն 202 հազար դրամ, որից 26 մլն 690 հազար դրամը որպես աշխատավարձ ստացել է նախարարությունից, 760 հազար դրամ էլ, որպես աշխատավարձ՝ ԵՊՀ-ից։ 4 մլն 446 հազար դրամ ստացել է եկամտահարկի վերադարձից, 12 մլն դրամ վարկ է վերցրել, իսկ 104 հազար դրամ ավանդի դիմաց տոկոս է ստացել։ Պետրոս Մկրյանը՝ Գալյանի երեխայի հայրը, նախորդ տարվա ընթացքում Գալյանին 1.2 մլն դրամ գումար է փոխանցել»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
907:12
«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
8903:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
9802:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
27000:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
178Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
83Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
86Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
88Երեկ, 21:36