«Ադրբեջանը շարունակում է ռազմական մեծածավալ գնումներ իրականացնել»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԺ-ում քննարկումներից մեկի ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչը հարցադրում է անում՝ սպառնալի՞ք էր ՌԴ-ի կողմից Ադրբեջանին 5 մլրդ դոլարի սպառազինություն վաճառելը։
ՀՀ-ի համար սպառնալիք են եղել, կան ու կլինեն բոլոր այն գործընթացները՝ լինեն դրանք ռազմական, քաղաքական կամ տնտեսական, որոնցով Ադրբեջանն ամրացել, ուժեղացել ու ամրապնդել է իր պոտենցիալը։
Այստեղ հարցն այլ տեղ է՝ իսկ ինչպե՞ս են տարբեր ժամանակներում դրան արձագանքել ՀՀ իշխանությունները։
Օրինակ՝ նույն այդ գործարքների ժամանակ Սերժ Սարգսյանը ոչ միայն փակ հանդիպումներում, այլև իր հրապարակային խոսքում, բազմաթիվ անգամ, տարբեր ձևաչափերով հանդիպումներում, ՌԴ իշխանությանը զգուշացրել է, որ այդ գործարքները մեր երկրում ընկալելի և ընդունելի չեն։ Մեկ այլ թեմա է, թե այդ ժամանակ խնդիրն ինչպես է քննարկվել ու, որպես արդյունք, ինչ մատակարարումների է հանգեցրել ՀՀ-ի համար։
Ադրբեջանը վաշինգթոնյան պայմանավորվածությունից առաջ և հետո շարունակում է մեծածավալ ռազմական գնումներ իրականացնել Իսրայելից, Պակիստանից, Չինաստանից, Թուրքիայից, եվրոպական տարբեր երկրներից։
Գործող իշխանությունը որևէ ձայն կամ հակազդեցություն ապահովե՞լ է։ Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պատերազմ կսադրենք և այլ հիմարություններ»։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
2408:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
10101:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
10900:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
11700:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
111Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
90Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
182Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
96Երեկ, 22:18