«Տևական հրադադարը որպես կայացած խաղաղություն է ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է իջեցնել զիջումների նշաձողը․
Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Մեկ տարի առաջ այս օրը՝ 2025 թվականի օգոստոսի 8–ին նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Վաշինգթոնում՝ Սպիտակ տանը, հրավիրված եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց»։ Կեղծված ընտրություներով, վարչական, պետական ռեսուրսների անխնա օգտագործմամբ անգամ ընտրողների քվեների 50 տոկոսին չարժանացած Նիկոլ Փաշինյանը նշել է ընտրողների վստահության քվեն ստանալու մասին․ «2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացիները ոչ միայն վստահության քվե տվեցին խաղաղությանը, այլև տեր կանգնեցին խաղաղությանը։ Սա, իհարկե, չի նշանակում, թե խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին վերջնական հանգրվանի ենք հասել»։ Նա հավելել է, որ Վաշինգթոնի Խաղաղության գագաթնաժողովի կարեւորագույն արդյունքներից է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության» (TRIPP) նախագիծը, որը ոչ միայն Հայաստանի ապաշրջափակմանը վերջ է դնելու շատ մոտ ապագայում, ոչ միայն դառնալու է Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսության առանցքը, այլեւ օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ, որպես դրացի։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բառ չի գրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան, սահմանամերձ տարածքի 250 քառակուսի կիլոմետրի օկուպացիայի մասին, սակայն շարունակել է իջեցնել Ադրբեջանին արվող զիջումների նշաձողը, հավասարության նշան է դրել արցախցիներիր իրենց հայրենքի վերադարձի և «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի միջև։
44-օրա պատերազմից 6 տարի անց Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի կնքել, շարունակում է զինվել, զորավարժությունենր անցկացնել, ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» ծրագիրը, հայատյացություն է տարածում, իսկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբում է, տևական հրադադարը որպես կայացած խաղաղության ներկայացնելով, դրանով բթացնում է հայաստանցիների ու հայերի զգոնությունը»։

«Տևական հրադադարը որպես կայացած խաղաղություն է ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
3211:24
«Ցավոք, կլինեն շրջաններ, որտեղ կտեղա կարկուտ»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8410:30
«Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ»․ Լևոն Ազիզյան
7210:12
Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսինները․ «Հրապարակ»
7509:30
Հայկ Կոնջորյանի կնոջից շատ աշխատավարձ ստացող պաշտոնյաների կանայք էլ կան․ «Հրապարակ»
8709:28
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:24
«Հարուցված քրեական գործը դասական քաղաքական հետապնդում է՝ ուղղված Եկեղեցու դեմ». Նինա Կարապետյանց
16700:48
«Վեհափառի դեմ քայլերն ուղղակի հարձակում են քրիստոնեական արժեքների վրա». Իրինա Յոլյան (տեսանյութ)
17900:06