«Երբ մերժում ես քո անցյալը, չես կարող ունենալ առողջ ներկա»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ դու մերժում ես քո անցյալը, երբ ատելությամբ ես լցված անցյալից եկող ամեն ինչի հանդեպ, դու չես կարող ունենալ առողջ ներկա։ Քո ներկան անցյալի հանդեպ ատելությամբ է լցված, ու դու ոչ թե ապրում ես, այլ՝ ատում։ Չարությունը, աբիժնիկությունը, նախանձը հյուծում են քեզ, դու դառնում ես մի ամբողջ ատելություն, այդպիսով ինքդ քեզ ավելի ու ավելի ես սպանում։ Ինքդ քեզ ոչնչացնելով, չհասկանալով տանում ես քեզ ու քո երկիրը դեպի կործանում։
Չկա քեզ համար անցյալ, չկա նաև ներկա։
Ապագայի մասին ավելորդ է խոսել։
Նորմալ պետությունները հարգելով իրենց անցյալը, իրենց անցյալի և վատը և լավը ընդունելով, մեծարելով, դառնում են ուժեղ, ամուր։ Նորմալ պետությունները և պետական գործիչները, իշխանությունները, հարգելով իրենց երկրների անցյալը, կարողանում են գնալ առաջ, իրենց ներկան ողողված է լինում արարումով և ոչ՝ մերժումներով ու ժխտողականությամբ։ Նայեք գերմանացիների պատմությունը, ֆրանսիացիների, նայեք նույն Իսրայելի պատմությունը, անգամ՝ Թուրքիայի։ Որքան էլ ուզեն, չեն կարողանում, մերժել, որ եղել է Ցեղասպանություն, կարծում եմ, հասկանալով են այդպես վարվում, գիտեն որ կտրուկ ժխտումն ու մերժումը առաջին հերթին իրենց դեմ է աշխատելու։
Մարդիկ ևս նույնի մեջ են։ Ոչ մի տարբերություն։ Սա տիեզերական օրենք է։
Մարդիկ եթե ընդունում են իրենց ցեղի, գերդաստանի, ընտանիքի սխալները, վատ պատմությունները, իրենց նախնիներից վատերին կամ վատ արարքները, ուրեմն կարող են դուրս գալ այդ սև շրջանակից, ընդունելով, հարգելով, հնարավոր է գնալ առաջ, դեպի ավելի հստակ ու ճիշտ կյանք։ Իսկ եթե մերժում են, հրաժարվում են, ատում են, ուրեմն, մշտապես դատապարտված են այդ ամենի միջով անցնել նորից ու նորից։
Դե, իսկ մեր, այսօրվա պետությունը, ավելի ճիշտ՝ այս իշխողները ամբողջովին մերժում, ժխտում, ատում են մեր հայկական պետության անցյալը, սկսած քրիստոնեությունից, մինչեւ անկախացում, Արցախի վերագտնումից մինչեւ վերջին 30 տարիները։ Կաթողիկոսի դեմ դատը, անթիվ քաղբանտարկյալները, ազգային բարերարներին փակի տակ պահելը, չշարունակեմ։ Եւ սա շատ վատ նախադեպ է։ Պարտավոր ենք սա ընկալել, հասկանալ եւ փոխել իրավիճակը։ Մենք կարիք ունենք համաժողովրդական մեծ սցեփոի, մեծ մեդիտացիայի, համաժողովրդական մեծ հոգեբանական արթնացման եւ բուժման։ Ժողովրդի հավաքական անտարբերությունը, ատելությունը, աբիժնիկությունը, նեղացածությունը, նախանձը պետք է վերափոխել դեպի դրական հուն։
Մարդիկ պետք է հասկանան, որ իրենք իրենց գերեզմանափորն են դառնում այսօրվա և սերունդների համար։
Շատ լուրջ գործ կա անելու։ Մասնագետները պարտովոր են սա բացատրել մարդկանց։ Հակառակ դեպքում մեր ժողովուրդը, մեր պետությունը չի ունենա ապագա։
Պետք է դուրս գալ, մեկմեկու դուրս բերել այս տիեզերական սարդոստայնից։
Պետք է աշխատել Հոգու, Մտքի, Հավատի և Սիրո դաշտում»։

«Օպոզիցիան նենց մարդկանց ա բերել ԱԺ, որ ՔՊ-ի շատ պատգամավորներ ակադեմիկոսների դեմքով են ման գալիս»․ Էդմոն Մարուքյան
814:12
«Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումը»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
1214:06
«Նախկին քաղաքական էլիտայի երեխեքը մեծացել են, եկել պառլամենտ ու հիմա իրար դեմ բաներ են դնում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
4013:36
«Երբ մերժում ես քո անցյալը, չես կարող ունենալ առողջ ներկա»․ Մարգարիտ Եսայան
3413:24
«Պատգամավորները ե՞րբ են դադարելու միմյանց կանանց ու ամուսիններին քննարկել»․ Վահե Եսայան
6013:06
«Է՜ն գլխից են ախպերներ եղել»․ Մանուել Մանուկյան
7113:00
«Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին»․ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայություն
12912:36
«Սաուդյան Արաբիայում սուննի մահմեդական երկրների «ՆԱՏՕ»-ի հիմքը դրվեց»․ Արթուր Խաչատրյան
7912:18