«Գետնին տապալելով ձերբակալելն արդեն «գեղեցիկ ավանդույթ» է կլյուչնիկական ժամանակներում»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դե, գետնին տապալելով կասկածյալին ձերբակալելն արդեն «գեղեցիկ ավանդույթ» է կլյուչնիկական ժամանակներում։ Եթե, իհարկե, կասկածյալն իրենց բանդայից չի. հիշեցնեմ, որ Վոլոդյա Գրիգորյանի սպանության համար կասկածյալին ոչ միայն գետնին չէին տապալել, այլև ձեռնաշղթայով չէին կապկպել, նույնիսկ թեւերը չէին բռնել, ընդամենը «բարեկրթորեն ուղեկցում էին»։ Բայց գրառմանս նպատակը դա չէր։ Հովիկ Աբրահամյանի որդու ձերբակալության մասին ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մի տող ուշադրությունս գրավեց. «Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), ապա՝ դեռևս 2024 թվականի ապրիլին, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան»:
Ուշադրություն դարձրեք՝ 2024 թվականի ապրիլին մարդու դեմ քրեական վարույթ են սկսել սպանության մեղադրանքով, ձերբակալել են 2026–ի օգոստոսի 8–ին՝ այսօր, երկու տարի երեք ամիս հետո։ Իսկ հիմա հիշեք, թե կլյուչնիկի էշին «չոշ» ասողներին ինչ նախանձելի օպերատիվությամբ են ձերբակալում։ Ձերբակալում են, հետո ձեռուոտ ընկնում, թե ոնց ապացուցեն՝ մեղավոր է, թե չէ։ Ավելին, մեղքը չապացուցելուց հետո էլ վզին կախում են «տնային կալանքը» հավիտյանս հավիտենից։ Օրինակ՝ ենթադրում են, որ Արեգնազ Մանուկյանն է փոխանցել «պետական գաղտնիքը» Թևանյանին ու նրան բանտում պահում վտանգավոր ահաբեկչի կարգավիճակով։
Այսպիսի արդարադատ կլյուչնիկ, պարոնայք եւ տիկնայք։
Հարց. ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանի որդուն կայծակնային օպերատիվությամբ չեն ձերբակալել։
Որովհետև Հովիկ Աբրահամյանը մինչ օրս ծպտուն չի հանել կլյուչնիկի դեմ»։

«Գետնին տապալելով ձերբակալելն արդեն «գեղեցիկ ավանդույթ» է կլյուչնիկական ժամանակներում»․ Լիզա Ճաղարյան
4315:06
«Մարդիկ խեղդվում են փոշուց»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
7114:00
«Կեղծ բարերար, կեղծ հարևան ու հոգատար եսիմ ինչ, դուք հասարակությունում չպետք է տեղ ունենաք»․ Լուսինե Մարտիրոսյան
14012:00
«Տևական հրադադարը որպես կայացած խաղաղություն է ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
10711:24
«Ցավոք, կլինեն շրջաններ, որտեղ կտեղա կարկուտ»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
14710:30
«Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ»․ Լևոն Ազիզյան
12410:12
Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսինները․ «Հրապարակ»
11009:30
Հայկ Կոնջորյանի կնոջից շատ աշխատավարձ ստացող պաշտոնյաների կանայք էլ կան․ «Հրապարակ»
12509:28