«Անձնական կյանքի մանրամասների հրապարակման իմաստը ո՞րն է»․ Գայանե Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քննչական կոմիտեն այլ իրավիճակում որևէ մանրամասն շատ հանգիստ որակում է նախաքննական գաղտնիք ու տվյալները փակում, հիմա էս ընտանեկան, անձնական կյանքի մանրամասների հրապարակման ու կնոջը թիրախավորելու իմաստը ո՞րն է, հասկանո՞ւմ եք, որ էս սահմանները հատելը միայն իրավական խնդիր չէ։
Պարզ էր չէ՞, որ բոլորին էլ հասկանալի էր դառնալու, անգամ եթե միայն ինիցիալներն եք նշել։
Սա իրավունքների տոտալ, անընդունելի խախտում է, որքան էլ բոլորս գիտենք, որ այս ընտանիքները տասնյակ տարիներ անպատժելի են եղել, բայց իրավունքի պաշտպանությունը, անմեղության կանխավարկածի, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի պաշտպանությունը ընտրովի չեն, բոլորի համար են՝ անխտիր։
Էլ չեմ խոսում, որ այդ մանրամասները որեւէ կարեւորություն չունեն, հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը դրանց բացակայությունից որևէ կերպ չէր տուժելու, թե՞ արվում է, որ ցավեցնեք հորը, բայց հերթական անգամ կնոջ իրավունքները ոտնահարելով և վնասելով((»։

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
8203:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
9502:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
25900:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
172Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
81Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
84Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
87Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
163Երեկ, 21:24