Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Մեզ ամեն օր կերակրում են փուչ «տեսարաններով»՝ թմրեցնելով հանրային գիտակցությունը». Շիրազ Խաչատրյան

«Մեզ ամեն օր կերակրում են փուչ «տեսարաններով»՝ թմրեցնելով հանրային գիտակցությունը». Շիրազ Խաչատրյան
204
Կիրակի, 09 օգոստոսի, 2026 թ., 10:43

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Հաց և տեսարաններ»...էսպես էին անզգայացնում ու կառավարում ամբոխին դեռ Հին Հռոմում։
Դարերն անցել են, բայց տեխնոլոգիան նույնն է, միայն գործիքներն են փոխվել։ Էսօր Կոլիզեումին փոխարինել են մեդիա-էկրանները, սոցցանցերը, իսկ գլադիատորական մարտերին՝ էժանագին քաղաքական շոուներն ու արհեստածին սկանդալները...
Մեզ ամեն օր կերակրում են աղմկոտ, բայց փուչ «տեսարաններով»՝ շարունակական ձևով թմրեցնելով հանրային գիտակցությունը։ Ու քանի հասարակությունը զբաղված է այս կամ այն բեմականացված շոուները քննարկելով, երկրի ողնաշարն ու ապագան հոշոտող իրական պրոբլեմները կուտակվում ու կուտակվում են...»:

Աղբյուրը`   Շիրազ Խաչատրյան