«Վստահ եմ՝ ի վերջո, կյանքի է կոչվելու 2001թ-ի Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «TRIPP-ի մեկամյակի առիթով Հայաստանում տարբեր հայտարարություններ արեցին իշխանությունները' շեշտելով, թե դա մեր երկրի համար աննախադեպ հաջողություն է։ Ադրբեջանը իր կողմից վերահսկվող տարածքում' Արցախի հարավում, արդեն ավարտին է հասցնում ճանապարհի շինարարությունը, որը Մեղրիի շրջանով պետք է կապվի Նախիջևանի և Թուրքիայի հետ։
Իսկ Հայաստանի կառավարությունը հեզաճկուն օրիորդի նման ոչ մի հստակ բան չի ասում իր գործողությունների մասին։ Հայաստանի տարածքում ոչ ճանապարհ է կառուցվում, ոչ էլ նույնիսկ նախագիծ կա։
Վստահ եմ, որ, ի վերջո, կյանքի է կոչվելու 2001-ի Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը, որով Մեղրիի շրջանում 43կմ երկարությամբ վերգետնյա կամուրջ (էստակադա) պետք է կառուցվեր Կովսականից (Զանգիլան) մինչև Նախիջևանի Որդուար (Օրդուբադ): Ադրբեջանցիները այդ կամրջով էին երթևեկելու, իսկ ներքևը' հողը, շարունակելու էր մնալ հայերի լիարժեք հսկողության տակ։
Սա հիմա նաև Ադրբեջանին է ձեռնտու, քանի որ Ալիևը բազմիցս հայտարարել է, թե իրենք Հայաստանով անցնելով չպետք է հայ սահմանապահների երես տեսնեն, հայերի չհանդիպեն։
Խնդիրը միայն այն է, որ 1999-2001 թվականներին Ռոբերտ Քոչարյանի քննարկած այս տարբերակի շնորհիվ Արցախը մնալու էր Հայաստանին, Բերձորը և Քարվաճառը ևս մեզ էին մնալու, իսկ Մեղրին լիարժեք հայերի կառավարման տակ էր լինելու, միայն կամուրջ էր գործելու։
Այդ նախագծի համար Քոչարյանին շատերը համարում են «Մեղրին հանձնող», իսկ այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը հանձնել է ամբողջ Արցախը, երբ Ադրբեջանի հսկողության տակ են ավելի քան 200քկմ տարածքներ ՀՀ -ից, Մեղրիով ճանապարհ տալը համարվում է «մեծ հաջողությո՞ւն»:
Չէ, դա մեծ երեսպաշտություն է, մեծ անբարոյականություն, որով իբր թե մոռացվում է 25 տարի առաջվա Քոչարյանի ձեռքբերումը, իսկ այսօրվա Փաշինյանի փաստացի դավաճանությունը համարվում է ձեռքբերում։
Մարդը հավից տարբերվում է հիշողությամբ և մտածելու կարողությամբ»:

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
8203:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
9502:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
25900:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
172Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
81Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
84Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
87Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
163Երեկ, 21:24