«Երկիրը փոխելու համար միայն իշխանություն փոխելը բավարար չի լինելու. պետք է վերականգնել արժեքային չափանիշները». Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաճախ եմ տարբեր մարդկանցից լսում, որ Հայաստանում խաբեությունն ու անազնվությունը հասել է անբացատրելի ծավալների։
Եվ ցավոք, այս դժգոհությունները հաճախ հիմնավոր են։
Մեքենան վերանորոգողը կարող է խաբել, վաճառողը՝ խաբել, բժիշկը՝ խաբել, սիրած աղջիկը տղայի Խաբի, տղան աղջկան, կինը ամուսնուն , ամուսինը կնոջը, բարեկամը բարեկամին, անծանոթը անծանոթին և այս վարակը այսպես ամենուր է։ Խսքի արժեք գրեթե գոյություն չունի, հատկապես ամոթալի է, երբ տղամարդկային խոսքի արժեքը զրոյացվել է։ Մարդիկ արդեն տարբեր ոլորտներում դառնում են խաբեության զոհ։
Բայց պետք է հասկանալ պատճառահետևանքային կապը։
Երբ երկրի առաջին դեմքը՝ վարչապետը, հասարակության աչքի առաջ հաճախ է ստում կամ անընդունելի վարք է ցուցաբերում, կեղտոտ բառապաշար , կեղտոտ խոսքեր իսկ դատապարտելու փոխարեն հասարակության մի մասը դա ընդունում է որպես սովորական երևույթ, ձևավորվում է շատ վտանգավոր բարոյական միջավայր։ Մարդիկ սկսում են մտածել․ եթե վերևում կարելի է, ուրեմն ներքևում էլ կարելի է։
Երբ իշխանության ներկայացուցիչների վարքագիծը դառնում է ստի, վիրավորանքի, գռեհիկ բառապաշարի և անձնական շահի օրինակ, իսկ հանրային ճանաչում ունեցող մարդիկ, այդ թվում՝ Արթուր Աբրահամների նման հայտնի անձինք, փոխանակ այդ երևույթը քննադատելու՝ իշխանության հետ ցուցադրաբար մտերմանում են, դա հասարակության համար դառնում է արժեքային լուրջ ազդանշան։
Խնդիրը մեկ մարդու մեջ է, որը դառել է առաջնորդ և վարակել է իր շրջապատին ու հետո հասարակությանը ստելու օրինակով։
Խնդիրը այն է, երբ հասարակությունը դադարում է առաջնորդվել սկզբունքներով և սկսում է առաջնորդվել անձնական շահով։
Երբ մարդն ասում է՝ «ինձ համար կարևորը իմ շահն է», անկախ նրանից, թե վերևում ով է և ինչ է անում, այդ մտածելակերպը աստիճանաբար տարածվում է ամբողջ հասարակության մեջ։
Ժողովուրդը պետք է վերադառնա արժեքներին՝ ազնվությանը, պատասխանատվությանը, արժանապատվությանը, փոխադարձ հարգանքին և արդարությանը։
Որովհետև երբ գլխի մեջ արժեքային համակարգը փչանում է, դրա հետևանքները ժամանակի ընթացքում զգացվում են ամբողջ մարմնի վրա։
Երկիրը փոխելու համար միայն իշխանություն փոխելը բավարար չի լինելու։ Պետք է վերականգնել նաև հասարակության արժեքային չափանիշները, որը քանդում են այսօրվա ստախոս ղեկավարները»:

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
8203:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
9502:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
25900:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
172Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
81Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
84Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
87Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
163Երեկ, 21:24