Վաղարշապատում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը

Օգոստոսի 3-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Արթուր Գ-ն վիճաբանել է եղբայրներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 23-ամյա Արման Պ-ի, 23-ամյա Ավետիս Պ-ի և վերջիններիս հայր՝ 57-ամյա Աշոտ Պ-ի հետ, որի ընթացքում վերջիններս քաշքշել են և հարվածներ են հասցրել Արթուր Գ-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Արթուր Գ-ն իր ընկերների հետ վերցնելով տարբեր տեսակի սառը զենքեր, օգոստոսի 3-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, հավաքվել են Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում և պատրաստվել, որպեսզի, երբ եղբայրները փակեն իրենց տան հարակից մրգի խանութը, նրանց հանկարծակիի բերելով՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, իրենց հետ վերցրած տարբեր տեսակի սառը զենքերը կիրառեն եղբայրների նկատմամբ՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով օգոստոսի 3-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցից խուլիգանության նախապատրաստության և ապօրինի սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխվել Արթուր Գ-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 18-ամյա Աղվան Ս-ն, 17-ամյա Հ․ Թ-ն, 18-ամյա Սերյոժա Ս-ն, 17-ամյա Լ․ Հ-ն, 17-ամյա Ն․ Հ-ն և ևս մի քանի անձանց, իսկ մեկ օր անց ոստիկանություն են տեղափոխվել նաև Ավետիս Պ-ն և Արման Պ-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ Արմավիրի մարզի բնակիչներ 17-ամյա Լ․ Հ-ն և 48-ամյա Աշոտ Խ-ն դեպքի օրը ոստիկաններին տեսնելուց հետո իրենց մոտ առկա սառը զենքերը նետել են Էջմիածին քաղաքի Սոս Մանուկյան փողոցում, և դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել են թվով 1 հատ կռփազենք և 1 հատ գաղտնի փականով դանակ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
7603:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
9102:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
25200:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
165Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
80Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
82Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
86Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
159Երեկ, 21:24