«ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը անգործության է մատնված, բայց նրանց «դռները միշտ բաց են» շահախարդախ Անիլի համար». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանն օտարերկրյա պետությունների դեսպանների համար իրական «խոպան է» դարձել (թերևս բացառություն է կազմում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը): Վերջիններիս գործառույթներն անհայտ են, պարտականությունները՝ անորոշ: Ավելին՝ եվրոպական պետությունների դեսպանությունները նույնիսկ իրենց ուղիղ պարտականություններն արտապատվիրակել են անհայտ ծագումնաբանություն ունեցող «վիզաների աջակցման կենտրոններին»:
Վերջերս ավարտվեց Հայաստանում Հնդկաստանի (India in Armenia, Embassy of India, Yerevan) դեսպան Նիլակշի Սահա Սինհայի դիվանագիտական առաքելության ժամկետը: Վերջինս երեք տարի պաշտոնավարել է Հայաստանում: Անհայտ է, թե իրականում ինչո՞վ է զբաղվել տիկին Նիլակշին: Մի քանի հանդիպում ՀՀ ԱԳՆ-ում, այց ԵՊՀ, գովազդային պաստառ Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում: Այսքանը Հայաստանում Հնդկաստանի դեսպանի առերևույթ գործունեության մասին: Իսկ վերջինիս անգործության վերաբերյալ պատմում են հենց Հնդկաստանի քաղաքացիները: Դեսպանությունից հեռախոսազանգերին չեն պատասխանում, եթե պատասխանում են, ապա կոպտում են, աշխատակիցները հիմնականում տեղում չեն, բազմաթիվ դիմումներ մնում են անպատասխան, Հնդկաստանի քացաքացիների իրավունքները չեն պաշտպանվում: Այս շարքը կարելի է շարունակել, սակայն ...
Պարզվում է՝ կան Հնդկաստանի այնպիսի քացաքացիներ, որոնց դեսպանությունը նախապատվություն է տալիս, հետևաբար՝ վերջիններիս համար դեսպանությունը հասանելի է բոլոր իմաստներով: Օրինակ՝ Հայաստանում ապաստանած շահախարդախ հնդիկ Անիլ Քոսլայի համար դեսպանության «դռները միշտ բաց են»: Անիլը դրանից լիարժեք օգտվում է: Խաբում է խեղճուկրակ հնդիկներին, նրանցից անվերադարձ վիզաների և ավիատոմսերի գումար է վերցնում: Ասում են, որ Անիլը նաև թրաֆիքինգով է զբաղվում: Գիտի՞ դրա մասին Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը: Վստահաբար՝ գիտի: Ինքս եմ մի քանի անգամ դիմել Անիլ Քոսլայի հարցով: Անարդյունք: Ինչևէ ...
Դեսպան Նիլակշի Սահա Սինհայը գնաց: Անիլ Քոսլան մնաց: Կգա հաջորդ դեսպանը: Անիլ Քոսլան կդառնա նոր դեսպանի ֆավորիտը: Կշարունակի իր խայտառակ գործունեությունը: Իսկ նոր դեսպանը կբավարարվի Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մեկում դեսպանությունը գովազդող պաստառ փակցնելով: Թեպետ, այսպես շարունակվելու դեպքում, Երևանի փողոցներում միգուցե նաև հենց Անիլ Քոսլայի գործունեությունը գովազդվի»:

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
7603:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
9102:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
25200:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
165Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
80Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
82Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
86Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
159Երեկ, 21:24