«Ո՞վ և ինչի՞ համար է այդպես «զոհաբերում» Հայաստանի ԱԱԾ-ն». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հովիկ Աբրահամյանի որդու ձերբակալության առնչությամբ, ուշադրության արժանացնեմ մեկ այլ հանգամանք։ Տեսարանային հանգամանքի և դրա մոտիվների հարցը քննարկվում ու մեկնաբանվում է շատ։
Մի բան սակայն կարծես թե դուրս է մնում ուշադրությունից։ Հերթական անգամ մենք տեսնում ենք պատկեր, երբ ԱԱԾ հատուկ ստորաբաժանումը «դրսևորվում» է այսպես ասած՝ անհարկի, ինչի հետևանքով հանրության մոտ առնվազն ենթագիտակցաբար առաջանում է այդ ստորաբաժանման ու առհասարակ կառույցի հանդեպ որոշակի անլուրջ ընկալում։
Մարդիկ տեսնում են, որ ինչ-որ բարդույթի կամ քմահաճույքի համար ԱԱԾ հատուկ ստորաբաժանումն օգտագործվում է մի իրավիճակում, երբ ակնհայտորեն չկա ոչ մի բարդություն, ոչ մի մասնագիտական հմտության կարիք, չկա որևէ այդպիսի գործողության կարիք առհասարակ։ Հատուկ ստորաբաժանումն օգտագործվում է մի իրավիճակում, երբ չկա որևէ դիմադրություն, չկա որևէ փախուստ, որևէ վտանգ։
Մինչդեռ, այդ կառույցը և հատկապես հատուկ ստորաբաժանումն ունի հենց հատուկ դեր, հենց հատուկ դեպքերի և իրավիճակների համար է այդ ստորաբաժանման ու կառույցի նշանակությունը։ Եվ այդ դեպքերի շնորհիվ է նաև ձևավորվում հանրային հեղինակություն ու հարգանք՝ մասնագիտության, մասնագիտական առաքելության, պետական առաքելության հանդեպ։
Երբ ինստիտուցիոնալ–ֆունկցիոնալ կիրառումը ակնհայտորեն անհարկի է, ակնհայտորեն՝ իրավիճակով չպահանջված և «չպատճառաբանված», ապա առնվազն ենթագիտակցորեն ձևավորվում է հասարակության անլուրջ ընկալում, այն էլ մի կառույցի հանդեպ, որի հանրային վարկն ու հեղինակությունը այդուհանդերձ ունեն հիմնարար նշանակություն ցանկացած պետության համար։
Եվ հետևաբար, ինձ համար այստեղ հարց է առաջանում, թե ո՞վ և ինչի՞ համար է այդպես «զոհաբերում» Հայաստանի ԱԱԾ, ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների հեղինակությունը, դնում այդ կառույցը այդպիսի անհամաչափ, հետևաբար հանրային ընկալման տեսանկյունից վերը նկարագրածս ռիսկը ենթադրող իրավիճակներում»։

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
6303:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
8102:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
23000:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
151Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
77Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
80Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
84Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
152Երեկ, 21:24