«Հայաստանում տիրող քրեածին իրավիճակի տխուր պատկերը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ուրեմն, տարածվում է երկու տեղեկություն, գրեթե նույն ժամանակագրությամբ։ Մեկով նշվում է, թե ՆԳ նախարար Արփինե Հովհաննիսյանի խիստ հանձնարարականով ոստիկանները հատուկ օպերացիա են արել ու բերման են ենթարկել «Նարդոսցի Սերգուլիկին», «Փուփուլիկին», «Բեթմենին», «Այֆոնչիկին», և ու էլի մի խումբ մարդու։ Ու նշում են՝ հատուկ ռեժիմով աշխատանքը շարունակվում է։ Ուրեմն այդ գործողությունը, ըստ լուրի, եղել է օգոստոսի 8–ին, ու նկատեք՝ հատուկ ռեժիմով աշխատանքը շարունակվում է։
Բայց, պարզվում է, որ սովորական առօրյան էլ շարունակում են քրեածին տարրերը, որոնք Արարատի մարզի Դաշտավան գյուղում «մարտաֆիլ հիշեցնող ռազբորկա» են արել, ըստ նույն այն կայքի, որը հայտնել էր առաջին լուրը։
Դեռ տեղեկություն չկա՝ «Դաշտվանցի Դավուլիկը», «Սուպերմենչիկը», «Գեղգեղիկը», «Սամսունգիկն» ու մյուսները բերման ենթարկվել են, թե ոչ։ Բայց, դա թերևս կլինի նախարարի մյուս «խիստ» հանձնարարականի առարկան։
Այս ամենը կլիներ ծիծաղելի, եթե պարզապես չվկայեր Հայաստանում տիրող քրեածին իրավիճակի տխուր պատկերի և այդ ֆոնին՝ իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի բացակայությունը զավեշտալի քարոզչությամբ ծածկելու մասին»։

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
7603:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
9102:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
25200:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
165Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
80Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
82Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
86Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
159Երեկ, 21:24