«Հայաստանը բնապահպանական աղետալի վիճակում է՝ COP17 են գովազդում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանը բնապահպանական աղետալի վիճակում է, անընդհատ COP 17 են գովազդում.
Համացանցը լի է գովազդով, որ ավելի քան 2 ամիս հետո՝ հոկտեմբերի 19-30-ը Երևանում տեղի կունենա ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Մի քանի օր առաջ Նուբարաշենի աղբանոցում աղբի զանգվածի տակ մահացավ երիտասարդ մի տղա, այդ աղբավայրում բարդակ է, Սյունիքի և Լոռու մետաղական հանքերի պոչամբարներն աղետալի վիճակում են, դրանք դանդաղ գործողության ականներ են, միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող Դիլիջան համայնքի աղբավայրում գրեթե ամեն օր հրդեհներ են, ծանր հոտն ու ծուխն աղտոտում են գեղատեսիլ Աղստևի հովիտը։ Բնապահպանական մեծ համաժողովը գեղեցիկ ֆասադ է, որի հետևում Հայաստանի բնապահպանական չլուծված հիմնահարցերն են։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հիմնախնդիրները լուծելու փոխարեն շոուներ է անում, շոուն պետք է շարունակվի։ Այս անգամ՝ համաժողովի տեսքով»։

«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
9203:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
24100:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
186Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
122Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
121Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
304Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
116Երեկ, 19:18
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան
124Երեկ, 17:48