«Պետք է ոչ թե քանդել, այլ եղածը ավելացնելով՝ բանվորների հոգսը պակասեցնել»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջը, այս գլուխգործոցի էֆեկտը ո՞րն էր…
Տարածքը՝ տրանզիտ գոտի է։ Տրանսպորտային խիտ արտանետումներով լի բանուկ փողոցների խաչմերուկ։ Մինչև 2023 թիվը սա երկու ճարտարապետական շենքերի արանքում ստեղծված, ամբողջ տարին թավշյա սիզամարգեր էր, սեզոնին դալար, որի ամբողջ խնամքը ներառում էր ավտոմատ ոռոգում և 10 օրը մեկ խոտի քաղ։
Հիմա՝ թռչնի թռիչքից կարդացվող «Երևանի կրծքազարդ», ինչպես այն ՀՈԱԿ-ից անվանեցին, 5 ամիս ծաղկում, 7 ամիս բաց հող, իսկ կտրած թեղիներից հետո՝ 14 սակուրաների «ստվերի» տակ, անցումին կանգնած, արևահարվող հետիոտներ։
Կիզիչ արևի տակ աշխատող բանվորներից, որ այդտեղ ծաղիկ են տնկում, հետո էլ խողովակով ջրում, չեմ էլ խոսում… Էն «տատիկ, պապիկներին հարգելուց» խոսողը, լավ կանի մտածի սրա մասին, ոչ թե աշխատասենյակից «ինքնակոչ բլոգերի» հետ վիճի։
Ի՞նչ ստացավ քաղաքը՝ պարզ չէ։ Ծաղկանոցը տեղելուց 22 մլն դրամ ծախսեցիք ու շարունակ գումար եք ծախսում…
Լիահույս եմ, որ մանրից կսովորեն եղածը պահելու կարևորությունը, մանավանդ սակավ ռեսուրսով։
Պարոնա՜յք, պետք է ոչ թե քանդել ու զրո հոգս պահանջողը դարձնել խիստ հոգսաշատ, այլ եղածը ավելացնելով բանվորների հոգսը պակասեցնել։
Սա ձեռագիր է՝ հացենու ու թեղու փոխարեն ցախավելներ տնկելուց սկսած, մինչև այս գլուխգործոցը։
Մեծ էգո, սակավ կարողություններ»։

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
7603:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
9102:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
25200:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
165Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
80Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
82Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
86Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
159Երեկ, 21:24