Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսին և եպիսկոպոսներին

Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին և Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսներին։ Օգոստոսի 10-ին հրապարակված հաղորդագրության մեջ Պատրիարքությունը հայտարարել է, որ վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ որդեգրված «բացասական դիրքորոշումը» խոր ցավ և վիրավորանք է առաջացրել Հայաստանի և Սփյուռքի հավատացյալների շրջանում։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հավատքի լուսաբևեռը և ազգային ու հոգևոր միության ամուր սյունը։ Հայաստանյայց Եկեղեցին՝ իր ամբողջ նվիրապետությամբ, ի գլուխ ունենալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Սրբազնագույն և Վեհափառ Հայրապետին, շարունակում է իր Քրիստոսավանդ, ազգանվեր և ազգաշեն առաքելությունը։
Այս առումով Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի և Եկեղեցու սրբազան եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացների դիմելը և նրանց քրեական հանցագործությունների մեղադրանքներով աշխարհիկ ատյանների առջև կանչելը խորապես վիրավորում է Հայ Եկեղեցու նվիրապետական արժանապատվությունը։
Այս ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են թվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքներն ու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Թուրքիայի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել պատասխանատուներին «անխոցելի պահել Հայ Եկեղեցին» և եկեղեցական պաշտոնական մարմինների որոշումները չվերածել աշխարհիկ դատական հակամարտությունների։
«Սփյուռքում ևս Հայ Եկեղեցին շարունակում է առանցքային դեր ունենալ մեր ժողովրդի հոգևոր, ազգային և համայնքային կյանքում։ Հետևաբար Մայր Աթոռի հեղինակությունը թուլացնելու կամ նրա անձեռնմխելիությունը վիրավորելու միտված որևէ քայլ վնասում է Եկեղեցու և հավատացյալ ժողովրդի միջև դարերով ամրացած կապերին։
Պատմությունը վկայում է, որ պետականությունից զրկված ժամանակներում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին եղել է մեր ժողովրդի անխորտակելի սյուներից մեկը։ Այն իր ներքին նվիրապետությամբ կանոնավորել և շարունակում է կանոնավորել Սուրբ Ավետարանի քարոզությունը, հոգևոր ծառայությունը, մխիթարական, բարեգործական և ազգային առաքելությունները։ Ուստի Եկեղեցուն վերաբերող հարցերի մասին Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի և եկեղեցական նվիրապետության բարձրացրած ձայնի մեջ հանցագործություն որոնելը անտեղի և վիրավորական ենք համարում:
Որպես Թուրքիայի Հայոց Պատրիարքական Աթոռ՝ հայտնում ենք մեր զորակցությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին և սրբազան եպիսկոպոսներին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պատրիարքությունը նաև աղոթք է հղել Վեհափառ Հայրապետի, Գերագույն Հոգևոր Խորհրդի, նվիրապետական Աթոռների գահակալների, հոգևոր դասի, հավատացյալների և Հայաստանի Հանրապետության պաշտոնատարների համար։Ավելի վաղ Վեհափառ և եպիսկոպոսների նկատմամբ հարուցված դատական գործընթացները քննադատել էին նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:
Գարեգին Բ–ն մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով, որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ:

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
7003:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
8602:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
24000:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
158Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
78Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
81Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
85Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
155Երեկ, 21:24