«Ավելի սարսափելի տեղ ենք հասել. ՊՆ-ն զոհերի մասին չի էլ հաղորդում». Գեղամ Մանուկյան

«Զինապահում» չկան 44-օրյա պատերազմում մեր նահատակների, զոհվածների բոլորի անունները: Հրապարակված չեն 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բոլոր զոհվածների անունները, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Անցած տարի «Զինուժ» ծրագիրը որոշեցի նայել. սեպտեմբերի 13-ին (նույն օրն են զոհվել) ամբողջ հաղորդման մեջ մի բառ չասաց, որ մեր Զինված ուժերի 264 զինծառայող է զոհվել երեք տարի առաջ։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին, Արցախի Պաշտպանության բանակի զոհերի անունները Պաշտպանության նախարարությունը տրամադրեց ինձ, բայց՝ գաղտնի գրությամբ, որպեսզի ես հատիկ-հատիկ անունները չկարողանամ հրապարակել: Չկան այդ ցանկերը: Ճիշտ է, «Զինապահում» հիմա կան նահատակների մասին կենսագրություններ, բայց բոլորինը չէ, որ կան:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում զոհերի թվին, մի ահավոր բան է կատարվում: Հայաստանի մամուլում միշտ եղել է ոսկե օրենք․ բանակում զոհի մասին ոչ մեկս իրավունք չունեինք խոսելու, մինչև Պաշտպանության նախարարությունը չհայտարարեր: Մեզ համար դա սրբություն էր, որովհետև բոլորս հասկանում ենք՝ զոհի մասին լուրը տաս, չասես «Գեղամ Մանուկյան», ամբողջ Զինված ուժերում ծառայողների ծնողների սիրտը պայթելու է:
Հիմա, վերջին շրջանում վեջները չի, ով որտեղից ինչ լսում է՝ տպում է: Անունը չկա, երկու-երեք օր անուն չեն հրապարակում, բայց հիմա ավելի սարսափելի տեղ ենք հասել․ այլևս Պաշտպանության նախարարությունն իր զինծառայողի եղերական մահը, ինքնասպանությունը, սպանությունը, դժբախտ դեպքը (ոնց կուզեք) չի էլ հաղորդում»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
7003:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
8602:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
24000:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
158Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
78Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
81Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
85Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
155Երեկ, 21:24