«Ընդդիմության քվոտայով պաշտոնները պետք է բաշխվեն այլ ալգորիթմով». Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ընդդիմության քվոտայով պաշտոնները պետք է բաշխվեն այլ ալգորիթմով։
1. ԱԺ-ը կանոնակարգ օրենքում պետք է փոփոխություն արվի և ապահովվի ընդդիմության քվոտայով պաշտոնյաների ընտրության անկախությունը իշխանական խմբակցության քվեներից։ Սա երկակի ստանդարտ չէ, այլ լուծում, որ ընդդիմությունն իրեն հասանելիք պաշտոններում չունենա կախվածություն իշխանություններից ընտրվելու կամ փոփոխվելու դեպքում։ Նման օրենսդրական բարեփոխումը վերջ կդնի ավելորդ շահարկումներին։ Իհարկե, գործող վարչակարգը դեմ կլինի մեր այս հանրային-քաղաքացիական նախաձեռնությանը, բայց մեր աշխատանքը կկրի շարունակական բնույթ և սառույցը կճեղքվի մի օր։
2. Այսօր ԱԺ-ում ընդդիմության քվոտայով փոխխոսնակ ընտրվեց Արամ Վարդևանյանը։ Իհարկե, ՔՊ-ական վերակացու Ռուբեն Ռուբինյանը այս ակտը փորձեց մատուցել որպես ողորմած իշխանության բարեգթության դրսևորում՝ միաժամանակ ցիտելով ԱԺ-ը կանոնակարգը ընդգծեց թեկնածուի ապագա կախվածությունը իրենցից։ Ի վերջո 13 ձայն տվեց նաև ՔՊ-ն։
3. Ընդդիմադիր զանգվածի մոտ կրկին շարժվեց կասկածամտության որդը, թե բա ո՞ւմ էր պետք իշխանության կողմից տրված քաղաքական թեյավճարը, որ ընդդիմությունը կորցնում է իր դեմքը, սեղմում է դավաճանների ձեռքը և այլն, և այլն, որ ուժեղները վազում են պաշտոնների հետևից, խաղը ծախված է, դատավորը գնված շարքից (իդեպ այս էմոցիաները ինձ խորթ չեն):
4. Ընդդիմությունը վերցնում է այն ինչ օրենքով նախատեսված է ԱԺ-ը նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների և տեղակալների պաշտոնները, ոչ թե նրա համար, որ հայտնվի ԱԺ-ը չինովնիկական հիերարխիայում, այլ որպեսզի հնարավորինս օրենսդիրի լծակները օգտագործի կառավարության վրա ճնշումներ գործադրելու և նույն օրենսդիրում դիրքավորվելու համար»։

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
7603:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
9102:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
25200:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
165Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
80Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
82Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
86Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
159Երեկ, 21:24