«Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան. արդեն երկրորդ կիրակին է՝ առանց սկանդալներ հրահրելու է գնում եկեղեցիներ, փորձում է աղմուկ չբարձրացնել, շրջիկ կրկեսն էլ հետը չի տանում։
Վերոնշյալից որևէ կերպ չի հետևում, թե ավելի «պուպուշ» է դարձել, ուղղակի մարտավարություն է փոխել։
Իսկ մարտավարությունն ստիպված էր փոխել, որովհետև տեսավ, որ հասարակությանն ակտիվ կերպով դուր չի գալիս իր այդ սկանդալային, լպիրշ պահվածքը, ինչքան էլ հազարավոր ֆեյքերն ու պարապած զոմբիները սոցցանցերը լցնեն «duxov varcapets» ոճի մեկնաբանություններով։
Եվս մեկ անգամ տեսնում ենք, որ նույնիսկ խուլ դիմադրությունը, դժգոհությունը բռնապետին որոշակիորեն սահմանափակող ազդեցություն ունեն և ստիպում են մոտեցումներ փոխել։
Պատկերացրեք, թե ինչքան ավելի զգույշ և դանդաղ էր գործելու, եթե դժգոհ մեծամասնությունը ոչ թե զուտ հուզական հիմքով ձևավորվեր, այլ համակարգային աշխատանքի»։

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
6303:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
8102:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
23000:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
151Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
77Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
80Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
84Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
152Երեկ, 21:24