«Նիկոլ Փաշինյանն ուզում էր, որ հայ սակրավորները զոհվեն իրենց իսկ տեղադրած ականները վնասազերծելուց». Էդգար Ղազարյան

«Ես կարծում եմ, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, վարչությունը տրամաբանական որոշում է կայացրել 2026 թ-ին Պաշտպանության անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունն առաջադրելով։ Այդ թեկնածությունը ամբողջությամբ համապատասխանում է մեր բանակի և անվտանգության համակարգի գործող վիճակին»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ 2022 թ․-ին պատերազմը հասավ ընդհուպ մինչև Ջերմուկ։
«Այդ պատերազմից հետո Ադրբեջանը պահանջեց Նիկոլ Փաշինյանից, որպեսզի Ադրբեջանին փոխանցվեն Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ եղած տարածքների ականապատ տարածքների քարտեզները։ Ինչո՞ւ համար, որովհետև քանի դեռ Ադրբեջանը չուներ այդ քարտեզները, չէր կարող իրականացնել քաղաքացիական ականազերծում և օգտագործել այդ տարածքները։ Այսինքն, եթե չփոխանցվեին այդ քարտեզները, կարող ենք ասել, որ այդ տարածքներն էլ փոխանցված չեն, որովհետև Ադրբեջանը չէր կարող օգտագործել։
Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին պարբերաբար փոխանցել է, ինքը խոստովանել է դա, ականապատ դաշտերի մի քանի տասնյակ քարտեզներ, որոնցում ներառված են մի քանի տասնյակ հազար հակատանկային և հակահետևակային ականներ։ Դրանք այդ տարածքում տեղադրել էին հայ սակրավորները»,- իր ելույթում նշեց Ղազարյանը՝ շեշտելով, որ հետո Ալիևը նաև պահանջեց, որ հենց հայ սակրավորները ականազերծեն, որ ադրբեջանցիները հանկարծ չպայթեն ականների վրա: Փաշինյանն այդ պահանջն էլ կատարեց: Այսինքն Փաշինյանն ուզում էր, որ հայ սակրավորները զոհվեն իրենց իսկ տեղադրած ականները վնասազերծելուց»,- արձանագրեց պատգամավորը: Նա նաև խոստացավ՝ «երբ վերջնական կքամվեք սակրավորների թեմայի շահարկումներից, իմ պարզաբանումը կտամ»:

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
6303:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
8102:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
23000:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
151Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
77Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
80Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
84Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
152Երեկ, 21:24